12:48 08.02.2025
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի:
Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:
Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև:
18:53 08.02.2025
Օրբանը քննադատել է ԵՄ-ին Ուկրաինային աջակցելու համար18:37 08.02.2025
Լիբանանի նախագահը հաստատել է 24 նախարարներից կազմված նոր կառավարության կազմըԼիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը՝ վարչապետ Նաֆավ Սալամի գլխավորությամբ։ Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Կառավարության կաբինետը, որը պետք է Լիբանանը դուրս բերի տնտեսական սուր ճգնաժամից և հաղթահարի Իսրայելի գործողությունների կործանարար հետևանքները, ներառում է 24 նախարարներ, որոնք հավասարապես ներկայացնում են երկրի քրիստոնյա և մահմեդական համայնքները։ Հանրապետության նախագահը հրամանագիր […] ...
18:28 08.02.2025
Թբիլիսին ԵՀ-ում վրացական օրենքների քննադատությունն անվանել է կեղծավորությունՎրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կեղծավոր է անվանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի հայտարարությունը, որում նրանք քննադատել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրենքները։ Ավելի վաղ Կալլասը և Կոսը հրապարակել էին համատեղ հայտարարություն, որում նշել էին, որ Վրաստանը լրջորեն հեռացել է ժողովրդավարական չափանիշներից և չի արդարացնում Եվրամիության ակնկալիքները։ Բողոքարկումը […] ...
18:18 08.02.2025
«Ջանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք էՓետրվարի 8-ին՝ ժամը 18:15-ի դրությամբ, Մեղրիի, Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ «Ջանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
18:13 08.02.2025
Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ «Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության […] ...
17:53 08.02.2025
ԵՄ-ն ինքնասպանության քաղաքականություն է վարում. Չեխիայի նախկին վարչապետԲրյուսելը կործանում է եվրոպական արդյունաբերությունն ու էներգետիկան և ԵՄ երկրները տանում դեպի տնտեսական փլուզում, ասել է չեխական ANO քաղաքական կուսակցության առաջնորդ և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Բրյուսելը միշտ գործում է նույն օրինաչափություններով, խելահեղ որոշումների արդյունքում նա ստեղծում է էներգետիկ ճգնաժամ, այնուհետև սուբսիդիաներ է հատկացնում՝ կանխելու իր իսկ ստեղծած աղետը։ Մեքենաները դարձնում է անմատչելի, այնուհետև […] ...