12:34 08.02.2025
Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ կան տուժածներ
Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։
Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։
Փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
17:53 08.02.2025
ԵՄ-ն ինքնասպանության քաղաքականություն է վարում. Չեխիայի նախկին վարչապետԲրյուսելը կործանում է եվրոպական արդյունաբերությունն ու էներգետիկան և ԵՄ երկրները տանում դեպի տնտեսական փլուզում, ասել է չեխական ANO քաղաքական կուսակցության առաջնորդ և Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Բրյուսելը միշտ գործում է նույն օրինաչափություններով, խելահեղ որոշումների արդյունքում նա ստեղծում է էներգետիկ ճգնաժամ, այնուհետև սուբսիդիաներ է հատկացնում՝ կանխելու իր իսկ ստեղծած աղետը։ Մեքենաները դարձնում է անմատչելի, այնուհետև […] ...
17:45 08.02.2025
Իրանի գերագույն առաջնորդը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը հաղթանակ է տարել Իսրայելի և ԱՄՆ-ի նկատմամբԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքելով՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հաղթանակ տարավ ոչ միայն հրեական պետության, այլև ԱՄՆ-ի նկատմամբ։ «Դուք հաղթեցիք Սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին) և, ըստ էության, Միացյալ Նահանգներին՝ թույլ չտալով նրանց հասնել իրենց նպատակներից որևէ մեկին»,-ասել է Խամենեին ՀԱՄԱՍ-ի պատվիրակության […] ...
17:35 08.02.2025
Al Jadeed. Իսրայելական ինքնաթիռները հարձակվել են «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա Լիբանանի արևելքումԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող շիական «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ թիրախներին, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են մարտիկներ և խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը։ Դրա հաղորդմամաբ՝ ինքնաթիռները հրթիռակոծել են Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող լեռնային Ջանթա շրջանում շիա խմբավորումների բազաները։ Ուժեղ պայթյուններ են լսվել նաև Բրիտելում և Աշ […] ...
17:27 08.02.2025
Իտալիայի փոխվարչապետը մաղթել է Շոլցին ընտրություններից հետո գնալ Գրենլանդիան պաշտպանելուՏրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին ծայրահեղ քննադատությամբ է հանդես եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդի և մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հասցեին, որոնք ձևավորել են «Եվրոպայի Հայրենասերների» ֆրակցիան: Իր ելույթում Սալվինին, ով գլխավորում է «Լիգա» կուսակցությունը, մաղթել է, […] ...
17:15 08.02.2025
Հանրապետության նախագահը մասնակցել է Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։ Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ, Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։ Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի […] ...