12:24 08.02.2025
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելով նրան Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ և կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդին հուզող հրատապ խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների անօրինական կալանավորման համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կիլիկիայի Սուրբ Աթոռը։ Նամակում Արամ Առաջինը կոչ է արել նախագահ Թրամփին միջամտել և ապահովել հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների, վարչապետների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, որոնք առանց պատշաճ ընթացակարգի ենթարկվել են դռնփակ դատավարությունների։
Նա նաև հորդորել է Թրամփին վերահաստատել իր նախընտրական դիրքորոշումը ԼՂ-ի հարցում՝ ընդգծելով բնիկ հայերի իրավունքը՝ վերադառնալու իրենց հայրենիք՝ անվտանգության միջազգային երաշխիքներով։ Բացի այդ, Արամ Ա-ն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության ապահովման գործում ԱՄՆ-ի ուժեղ ղեկավարության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ Թրամփի ներգրավվածությունն այս հարցերում կամրապնդի նրա դերը՝ որպես համաշխարհային խաղաղարար: Արամ Առաջինը նաև կարևորել է ԱՄՆ-ի շահերի պաշտպանությունն՝ Ադրբեջանին միջազգային իրավունքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու հարցում՝ զգուշացնելով, որ շարունակական անգործությունը կխթանի հետագա ագրեսիան հայերի դեմ։
Նա ընդգծել է, որ գերիների ազատ արձակումը և արցախահայության իրավունքների ճանաչումը խիստ կարևոր քայլեր են արդար և հարատև խաղաղության հաստատման համար։ Դեռևս 2024 թվականի նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել էր Արամ Ա կաթողիկոսին՝ իր զորակցությունը հայտնելով ԼՂ-ի հայերին՝ վերահաստատելով նրանց վերադարձի իրավունքը՝ անվտանգության երաշխիքներով և դատապարտելով Ադրբեջանի էթնիկ զտումները։ «Այս վերջին նամակում Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել Թրամփին նախկինում ստանձնած պարտավորությունների համար և հորդորել նրա վարչակազմին վճռականորեն գործել այս կարևոր հարցերի շուրջ»,-նշված է Կիլիկիայի Սուրբ Աթոռի պաշտոնական էջում տարածված հայտարարության մեջ։
17:15 08.02.2025
Հանրապետության նախագահը մասնակցել է Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։ Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ, Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։ Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի […] ...
17:08 08.02.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը դատապարտել է պաղեստինցիներին Սաուդյան Արաբիա արտաքսելու Իսրայելի հայտարարություններըՍաուդյան Արաբիայում պաղեստինյան պետության ստեղծման մասին Իսրայելի իշխանությունների հայտարարությունն անընդունելի է և արաբական միապետության ինքնիշխանության ուղղակի խախտում է, ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը խստագույնս դատապարտում է իսրայելական կողմի անպատասխանատու և անընդունելի հայտարարությունները, որոնք ուղղված են եղբայրական Սաուդյան Արաբիայի դեմ և կոչ են անում ստեղծել պաղեստինյան պետություն իր տարածքում, ինչը նրա ինքնիշխանության […] ...
17:00 08.02.2025
«Փյունիկ»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Զենիթ»-ի հետ«Փյունիկը» ձմեռային ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։ Աբու Դաբիում ընթացող մարզական հավաքի շրջանակում մրցող թիմերը միմյանց կհանդիպեն փետրվարի 11-ին` Երևանի ժամանակով 12։00-ին։ Նույն օրը երեկոյան «Զենիթը» կմրցի նաև Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Իսկ այսօր «Փյունիկը» երկրորդ անգամ կմրցի «Ուրալի» հետ։ ...
16:56 08.02.2025
Լարսը բեռնատարների համար փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
16:52 08.02.2025
Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհին բուք էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին, Դիլիջանի […] ...
16:48 08.02.2025
Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՍտեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման համար այսօր՝ փետրվարի 8-ին, Ստեփանավանի համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ […] ...