Ալյասկայում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
+5.09 oC

Ալյասկայում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

10:00 08.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հինգշաբթի Ալյասկայի երկնքում ռադարներից անհետացած Bering Air ավիաընկերության ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդիկ զոհվել են։ Այս մասին ուրբաթ հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությանը։

Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։ Ինքնաթիռում, որը Ունալաքլիեթից Նոմ էր թռչում, եղել է ինը ուղեւոր և օդաչու։ Ամերիկյան NBC հեռուստաընկերությունն իր հերթին պարզաբանում է, որ բեկորները հայտնաբերվել են Նոմ քաղաքից 34 մղոն (54,7 կմ) հարավ-արևելք։

Երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ լուրջ ավիավթարն է ԱՄՆ-ում։ Հունվարի 29-ին Ռոնալդ Ռեյգան Վաշինգտոնի օդանավակայանի մոտ երկնքում բախվել են American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը և Army Black Hawk ուղղաթիռը։ Զոհվել է 67 մարդ։

Հունվարի 31-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել Learjet 55 բժշկական ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, իսկ 19 մարդ հոսպիտալացվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկ»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Զենիթ»-ի հետ

17:00 08.02.2025

«Փյունիկ»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Զենիթ»-ի հետ

«Փյունիկը» ձմեռային ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։ Աբու Դաբիում ընթացող մարզական հավաքի շրջանակում մրցող թիմերը միմյանց կհանդիպեն փետրվարի 11-ին` Երևանի ժամանակով 12։00-ին։ Նույն օրը երեկոյան «Զենիթը» կմրցի նաև Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Իսկ այսօր «Փյունիկը» երկրորդ անգամ կմրցի «Ուրալի» հետ։ ...

Լարսը բեռնատարների համար փակ է

16:56 08.02.2025

Լարսը բեռնատարների համար փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

16:52 08.02.2025

Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին, Դիլիջանի […] ...

Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

16:48 08.02.2025

Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման համար այսօր՝ փետրվարի 8-ին, Ստեփանավանի համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ […] ...

Ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին. Երևանի քաղաքապետարան

16:40 08.02.2025

Ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին. Երևանի քաղաքապետարան

Ժոնգ Թոնգ և ՄԱՆ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը։ Այս […] ...

Ֆիզիկական անձինք նոր ու ընդլայնված հնարավորություններով կարող են պետական պարտատոմսեր գնել

16:25 08.02.2025

Ֆիզիկական անձինք նոր ու ընդլայնված հնարավորություններով կարող են պետական պարտատոմսեր գնել

Ֆիզիկական անձինք նոր ու ընդլայնված հնարավորություններով կարող են պետական պարտատոմսեր գնել: Կառավարությունը հրապարակել է հարցազրույց Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP