09:35 08.02.2025
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում պետք է մեծացվի։
Շոլցը պնդում էր, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է գործի բոլորի վրա։
«Կլիմայի փոփոխությունը փոխում է Արկտիկայի տարածաշրջանը՝ բացելով նոր նավային ուղիներ, որոնցով մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանը և Ռուսաստանը: Հետևաբար, կան օրինական անվտանգության հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք միմյանց հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Իմ կարծիքով, մենք պետք է մեծացնենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում»,- ասել է Շոլցը հարցազրույցում:
Միաժամանակ նա նշել է․
«Որպես ԵՄ ամենամեծ երկրի կանցլեր՝ ես իմ պարտքն եմ համարում կանգնել և հստակ խոսել, երբ մարտահրավեր է նետվում Դանիայի նման փոքր երկրին», – ասել է նա։
Շոլցը նշել է նաև, որ կշարունակի անել հնարավորը Վաշինգտոնի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար։ «Նույնիսկ երբ ամեն ինչ բարդանում է», – եզրափակեց նա:
16:00 08.02.2025
ՖԻՖԱ-ն կասեցրել է երկու երկրի ֆեդերացիաների գործունեությունը14:28 08.02.2025
Իսլամական հեղափոխության առաջնորդը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ16:12 08.02.2025
Սուրբ Պետրոսի տաճարում տղամարդը կոտրել է 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալԾագումով ռումինացի տղամարդը ուրբաթ օրը Վատիկանում բարձրացել է Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա՝ կոտրելով 30 հազար եվրո արժողությամբ վեց մոմակալ: Այս մասին տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները: Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը խորանից նետում մոմակալները և հանում խորանի սպիտակ սփռոցը։ Նա ձերբակալվել է: ...
16:00 08.02.2025
ՖԻՖԱ-ն կասեցրել է երկու երկրի ֆեդերացիաների գործունեությունըՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի բյուրոն որոշել է անհապաղ կասեցնել Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի (FECOFOOT) և Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (PFF) գործունեությունը, հայտնում է կազմակերպության կայքը, փոխանցում է Armsport-ը: Հայտարարության համաձայն, Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի գործունեությունը դադարեցվել է երրորդ կողմերի միջամտության պատճառով։ Որոշումն ընդունվել է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի հետ համատեղ։ Սանկցիաները կհանվեն, երբ ասոցիացիան վերականգնի վերահսկողությունը իր կենտրոնակայանի, […] ...
15:50 08.02.2025
Նեթանյահուի գրասենյակն ազատված պատանդների վիճակը սարսափելի է անվանելԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը «սարսափելի» է անվանել պատանդների վիճակը, ովքեր շաբաթ օրը ազատ են արձակվել Գազայի հատվածում շուրջ 500 օր գերությունից հետո։ «Այսօր մեր տեսած սարսափելի կադրերը անպատասխան չենք թողնի. Կառավարությունը անվտանգության բոլոր ուժերի հետ կուղեկցի նրանց և նրանց ընտանիքներին։ Իսրայելի կառավարությունը հավատարիմ է բոլոր պատանդների և անհայտ կորածների վերադարձին»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության […] ...
15:38 08.02.2025
Մեկնարկել է «Ներուժ 6.0» ծրագիրը. հայտերը կընդունվեն մինչև մարտի 29-ըՄեկնարկել է «Ներուժ 6» ծրագիրը, որը բացառապես սփյուռքում ապրող հայ ստարտափների համար է: Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին կազմակերպել է տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:22 08.02.2025
Այս խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը համախմբվելու, միասին արարելու և հաղթանակներ կերտելու ուժ ու կամք ունի. նախագահՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։ «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ, Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։ Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի […] ...
15:10 08.02.2025
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում վնասազերծել են Քրդստանի աշխատավորական կուսակցության 13 զինյալիԹուրքիայի զինված ուժերը հերթական գործողությունն են իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ չեզոքացնելով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 13 գրոհայինի, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում հայտնաբերված 13 ահաբեկչի են վնասազերծել: Մենք շարունակելու ենք ահաբեկչության դեմ պայքարը նույն վճռականությամբ և նվիրվածությամբ, առանց փոխզիջումների, ինչպես եղել է մինչ այժմ»,- […] ...