08:45 08.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։
Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում է ձյուն։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
14:41 08.02.2025
Արարատ Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանովՆորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան […] ...
14:28 08.02.2025
Իսլամական հեղափոխության առաջնորդը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետԱյսօր առավոտյան Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է IRNA-ն: Այաթոլլահ Խամենեին բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահի և անդամների հետ: Համասի Շուրայի խորհուրդն այժմ գլխավորում է Մուհամմադ Իսմայիլ Դարվիշտ, որը հայտնի է նաև որպես Աբու Օմար Հասան: ...
14:16 08.02.2025
Ինչո՞ւ է բարդացել վիզա ստանալու գործընթացըՀայաստանում ենթակառուցվածքների զարգացումը կնպաստի զբոսաշրջության աճին: Այս մասին նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսին: Նա նաև անդրադարձել է դեսպանատներում առաջացող խնդիրներին, վիզաների տրամադրման ձգձգմանն ու հերթերին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
14:06 08.02.2025
Գազայում ազատ արձակված երեք իսրայելցի հանձնվել է Կարմիր ԽաչինԳազայի հատվածում ազատ արձակված երեք իսրայելցի հանձնվել է Կարմիր Խաչին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ երեք պատանդները հանձնվել են կոմիտեի ներկայացուցիչներին և ուղարկվում են Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...
13:52 08.02.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: […] ...
13:43 08.02.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...