09:02 08.02.2025
Փետրվարի 8-ին, ժամը 02։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, բախվել են «ZIL» (վարորդ` Կ. Ո., ծնված 1988 թ․) և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ին (ծնված 1995 թ․) և Է․ Թ․-ին (ծնված 2008 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
15:10 08.02.2025
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում վնասազերծել են Քրդստանի աշխատավորական կուսակցության 13 զինյալիԹուրքիայի զինված ուժերը հերթական գործողությունն են իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ չեզոքացնելով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 13 գրոհայինի, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում հայտնաբերված 13 ահաբեկչի են վնասազերծել: Մենք շարունակելու ենք ահաբեկչության դեմ պայքարը նույն վճռականությամբ և նվիրվածությամբ, առանց փոխզիջումների, ինչպես եղել է մինչ այժմ»,- […] ...
14:55 08.02.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին, Դիլիջանի […] ...
14:46 08.02.2025
Մեղրիի տարբերակը, գործնական սակարկությո՞ւն, թե՞ դիվանագիտական հաշվարկ. Հեռանկար բանավեճՀայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացների համատեքստում առավել ակտիվ սկսեցին քննարկվել Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների տարբեր փուլերը՝ հաճախ շահարկումների տեղիք տալով քաղաքական տարբեր շրջանակներում: Վերջին օրերին ամենից շատ քննարկվեց տարածքների փոխանակման, այսպես ասած, Մեղրիի տարբերակը։ Բանակցությունների օրակարգում այդ քննարկումը գործնական սակարկությո՞ւն էր, թե՞ դիվանագիտական, քաղաքական հաշվարկ։ Այս ու այլ թեմաներ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Ազգային անվտանգություն» […] ...
14:41 08.02.2025
Արարատ Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանովՆորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան […] ...
14:28 08.02.2025
Իսլամական հեղափոխության առաջնորդը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետԱյսօր առավոտյան Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է IRNA-ն: Այաթոլլահ Խամենեին բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահի և անդամների հետ: Համասի Շուրայի խորհուրդն այժմ գլխավորում է Մուհամմադ Իսմայիլ Դարվիշտ, որը հայտնի է նաև որպես Աբու Օմար Հասան: ...