03:39 08.02.2025
Անգլիայի գավաթի չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լեսթերին»: Հանդիպումը կայացել է Մանչեսթերում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը:
Յունայթեդի հաղթական գոլերը խփել են Ջոշուա Զիրկզեն (68-րդ րոպե) և Հարի Մագուայերը (90+3): «Լեսթերի» կազմում գոլի հեղինակ է դարձել Բոբի Դեկորդովա-Ռեյդը (42):
«Մանչեսթեր Յունայթեդի» հինգերորդ տուրի մրցակիցը կորոշվի ավելի ուշ։
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի ներկայիս գավաթակիրն է: Ակումբը նվաճել է Անգլիայի գավաթը 13 անգամ:
«Լեսթերը» իր միակ Անգլիայի գավաթը նվաճել է 2021 թվականին: Թիմը չորս անգամ դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ։
09:35 08.02.2025
ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում պետք է մեծացվի․ ՇոլցԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը Գրենլանդիայում պետք է մեծացվի։ Շոլցը պնդում էր, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է գործի բոլորի վրա։ «Կլիմայի փոփոխությունը փոխում է Արկտիկայի տարածաշրջանը՝ բացելով նոր նավային ուղիներ, որոնցով մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանը և Ռուսաստանը: Հետևաբար, կան օրինական անվտանգության հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք միմյանց հետ […] ...
09:18 08.02.2025
Հրդեհ Ստեփանավան քաղաքումՓետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ […] ...
09:02 08.02.2025
Ագարակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՓետրվարի 8-ին, ժամը 02։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, բախվել են «ZIL» (վարորդ` Կ. Ո., […] ...
08:45 08.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում […] ...
08:30 08.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
03:56 08.02.2025
Նախագահ Պուտինն ու ես միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացումը։ «Դա հնարավոր է, այո, հնարավոր է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման անցկացման հավանականության մասին հարցին։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջնորդի հետ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել։ «Նախագահ Պուտինն […] ...