02:57 08.02.2025
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաջորդ շաբաթ կայցելի Գերմանիա, Բելգիա և Լեհաստան, ինչպես նաև կմասնակցի Բրյուսելում Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի հանդիպմանը։ Այս մասին նշվում է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։
«ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փետրվարի 10-ին կմեկնի Վաշինգտոնից՝ մեկշաբաթյա այցով Գերմանիա, Բելգիա և Լեհաստան: Գերմանիայից նախարար Հեգսեթը կմեկնի Բրյուսել՝ Բելգիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդակցությանը և Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 12-ին Բրյուսելում նախատեսված է Ռամշտայնի ձևաչափով Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի 26-րդ հանդիպումը։ Այն առաջին անգամ կգլխավորի Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
08:45 08.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում […] ...
08:30 08.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
03:56 08.02.2025
Նախագահ Պուտինն ու ես միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացումը։ «Դա հնարավոր է, այո, հնարավոր է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման անցկացման հավանականության մասին հարցին։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջնորդի հետ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել։ «Նախագահ Պուտինն […] ...
03:39 08.02.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի 5-րդ փուլԱնգլիայի գավաթի չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լեսթերին»: Հանդիպումը կայացել է Մանչեսթերում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Յունայթեդի հաղթական գոլերը խփել են Ջոշուա Զիրկզեն (68-րդ րոպե) և Հարի Մագուայերը (90+3): «Լեսթերի» կազմում գոլի հեղինակ է դարձել Բոբի Դեկորդովա-Ռեյդը (42): «Մանչեսթեր Յունայթեդի» հինգերորդ տուրի մրցակիցը կորոշվի ավելի […] ...
03:34 08.02.2025
Քեթի գյուղում այրվել է անասանակերՓետրվարի 7-ին, ժամը 22։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:47-ին, մարվել՝ փետրվարի 8-ին, […] ...
03:26 08.02.2025
Ուկրաինայի վրա ծախսված գումարների դիմաց ԱՄՆ-ն համարժեք ակնկալիքներ ունի․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի վրա ամերիկացի հարկատուների ծախսված գումարների դիմաց ամերիկյան կողմի համարժեք ակնկալիքների մասին: «Ինչպես գիտեք, Եվրոպան շատ ավելի քիչ գումար է ծախսում, քան մենք: Նրանց դա ավելի շատ է պետք, քան մեզ, ուստի մենք խնդրում ենք նրանց հավասարեցնել: Մենք նաև նաև խնդրում ենք նախագահ Զելենսկիին […] ...