00:29 08.02.2025
ԱՄՆ իշխանությունները Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 18 օրերի ընթացքում Մեքսիկա են արտաքսել մոտ 11 հազար միգրանտների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը։
Նա նշել է, որ իր երկիրը հունվարի 20-ից ընդունել է 8425 մեքսիկացիների և 2539 այլ երկրների քաղաքացիների:
Շեյնբաումը հավելել է, որ թռիչքներ են կազմակերպվում այլ երկրների քաղաքացիների հայրենադարձման համար։ Մասնավորապես, հինգշաբթի օրը ԱՄՆ-ից արտաքսված միգրանտները Մեքսիկայից տեղափոխվել են Հոնդուրաս։
Մեքսիկայի առաջնորդը նաև ասել է, որ ԱՄՆ-ից վերադարձած բոլոր միգրանտների հետ զրուցում են՝ բացահայտելու արտաքսվածների իրավունքների հնարավոր խախտումները:
03:56 08.02.2025
Նախագահ Պուտինն ու ես միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացումը։ «Դա հնարավոր է, այո, հնարավոր է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման անցկացման հավանականության մասին հարցին։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջնորդի հետ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել։ «Նախագահ Պուտինն […] ...
03:39 08.02.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի 5-րդ փուլԱնգլիայի գավաթի չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լեսթերին»: Հանդիպումը կայացել է Մանչեսթերում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Յունայթեդի հաղթական գոլերը խփել են Ջոշուա Զիրկզեն (68-րդ րոպե) և Հարի Մագուայերը (90+3): «Լեսթերի» կազմում գոլի հեղինակ է դարձել Բոբի Դեկորդովա-Ռեյդը (42): «Մանչեսթեր Յունայթեդի» հինգերորդ տուրի մրցակիցը կորոշվի ավելի […] ...
03:34 08.02.2025
Քեթի գյուղում այրվել է անասանակերՓետրվարի 7-ին, ժամը 22։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:47-ին, մարվել՝ փետրվարի 8-ին, […] ...
03:26 08.02.2025
Ուկրաինայի վրա ծախսված գումարների դիմաց ԱՄՆ-ն համարժեք ակնկալիքներ ունի․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի վրա ամերիկացի հարկատուների ծախսված գումարների դիմաց ամերիկյան կողմի համարժեք ակնկալիքների մասին: «Ինչպես գիտեք, Եվրոպան շատ ավելի քիչ գումար է ծախսում, քան մենք: Նրանց դա ավելի շատ է պետք, քան մեզ, ուստի մենք խնդրում ենք նրանց հավասարեցնել: Մենք նաև նաև խնդրում ենք նախագահ Զելենսկիին […] ...
02:57 08.02.2025
Հեգսեթը կայցելի Գերմանիա, Բելգիա, Լեհաստան և կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանըԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաջորդ շաբաթ կայցելի Գերմանիա, Բելգիա և Լեհաստան, ինչպես նաև կմասնակցի Բրյուսելում Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի հանդիպմանը։ Այս մասին նշվում է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փետրվարի 10-ին կմեկնի Վաշինգտոնից՝ մեկշաբաթյա այցով Գերմանիա, Բելգիա և Լեհաստան: Գերմանիայից նախարար Հեգսեթը կմեկնի Բրյուսել՝ Բելգիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության […] ...
02:32 08.02.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մոնակոյի նկատմամբՖուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Մոնակոյին»: Հանդիպումը կայացել է Փարիզում՝ Պարկ դե Պրենս մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պարի Սեն Ժերմենի» հաղթական գոլերը խփել են Վիտինյան (6-րդ րոպե), Խվիչա Կվարացխելիան (54) և Ուսման Դեմբելեն (դուբլ ՝ 57, 90): «Մոնակոյի» կազմում գոլի հեղինակ է դարձել […] ...