Նորվեգիան կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում. Էսպեն Բարթ Էյդեն՝ Միրզոյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
--1.91 oC

Նորվեգիան կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում. Էսպեն Բարթ Էյդեն՝ Միրզոյանին

23:06 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ:

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ հայտարարություններով:

Արտգործնախարար Միրզոյանը մասնավորապես ասել է.

«Շնորհակալ եմ, հարգելի՛ նախարար, այսօր առավոտյան մեր ունեցած լավ և բովանդակալից զրույցի համար: Դուք ունեք իմ հրավերն այցելելու իմ երկիր՝ Հայաստան, Ձեզ հարմար ցանկացած ժամանակ:

Հայաստանի կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր երկիրը շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Բացի այդ, Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը մեր երկրի զարգացման օրակարգին: Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերել:

Այսօր ես հնարավորություն եմ ունեցել ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և ևս մեկ անգամ վստահեցնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար:

Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի, հետ համագործակցությանը: Մենք ուրախ ենք արձանագրել, որ Նորդիկ-բալթյան երկրներն իրենց հերթին նույնպես դրսևորում են փոխադարձ հետաքրքրվածություն:

Մենք վճռական ենք մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացահայտելու հարցում և ողջունում ենք այն, որ այս մոտեցումը լայնորեն կիսում է նաև նորվեգական կողմը»:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը նշել է.

«Ես շատ ուրախ եմ այստեղ՝ Օսլոյում, ընդունել իմ լավ ընկերոջն ու գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Միրզոյանին։ Մենք ունենք շատ լավ հարաբերություններ Հայաստանի, հայ ժողովրդի և այս կառավարության հետ։

Եվ մենք կարծում ենք, որ այս կառավարությունը ցուցաբերել է հստակ ռազմավարական առաջնորդություն երկրի համար՝ ի շահ իր ժողովրդի։ Պետք է ասել, շատ դժվար հանգամանքներում, բայց իրոք համարձակությամբ նայելով առաջ և դեպի Եվրոպա ու ձգտելով ավելի սերտ համագործակցության։ Եվ մենք շատ ուրախ ենք գործընկեր լինել այդ ճանապարհին։

Ես իմ լավ ընկերոջն ու գործընկերոջն ասացի, որ Նորվեգիան կմնա Հայաստանի և ձեր եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում։ Եվ մենք հատկապես խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք երկկողմ ձևաչափով, բայց նաև Նորդիկ-բալթյան խմբի շրջանակներում աջակցել՝ կիսելով մեր փորձը և տեսնելով, թե ինչպես կարող ենք օժանդակություն տրամադրել այդ ճանապարհի տարբեր ասպեկտներում, որը կարևոր է Հայաստանի համար, բայց կարևոր է նաև ողջ Եվրոպայի համար՝ մեր մայրցամաքում տեղի ունեցող մեծ փոփոխությունների ժամանակ։ Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Պուտինն ու ես միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել. Թրամփ

03:56 08.02.2025

Նախագահ Պուտինն ու ես միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացումը։ «Դա հնարավոր է, այո, հնարավոր է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման անցկացման հավանականության մասին հարցին։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջնորդի հետ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել։ «Նախագահ Պուտինն […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի 5-րդ փուլ

03:39 08.02.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի 5-րդ փուլ

Անգլիայի գավաթի չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լեսթերին»: Հանդիպումը կայացել է Մանչեսթերում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Յունայթեդի հաղթական գոլերը խփել են Ջոշուա Զիրկզեն (68-րդ րոպե) և Հարի Մագուայերը (90+3): «Լեսթերի» կազմում գոլի հեղինակ է դարձել Բոբի Դեկորդովա-Ռեյդը (42): «Մանչեսթեր Յունայթեդի» հինգերորդ տուրի մրցակիցը կորոշվի ավելի […] ...

Քեթի գյուղում այրվել է անասանակեր

03:34 08.02.2025

Քեթի գյուղում այրվել է անասանակեր

Փետրվարի 7-ին, ժամը 22։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:47-ին, մարվել՝ փետրվարի 8-ին, […] ...

Ուկրաինայի վրա ծախսված գումարների դիմաց ԱՄՆ-ն համարժեք ակնկալիքներ ունի․ Թրամփ

03:26 08.02.2025

Ուկրաինայի վրա ծախսված գումարների դիմաց ԱՄՆ-ն համարժեք ակնկալիքներ ունի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի վրա ամերիկացի հարկատուների ծախսված գումարների դիմաց ամերիկյան կողմի համարժեք ակնկալիքների մասին: «Ինչպես գիտեք, Եվրոպան շատ ավելի քիչ գումար է ծախսում, քան մենք: Նրանց դա ավելի շատ է պետք, քան մեզ, ուստի մենք խնդրում ենք նրանց հավասարեցնել: Մենք նաև նաև խնդրում ենք նախագահ Զելենսկիին […] ...

Հեգսեթը կայցելի Գերմանիա, Բելգիա, Լեհաստան և կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

02:57 08.02.2025

Հեգսեթը կայցելի Գերմանիա, Բելգիա, Լեհաստան և կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաջորդ շաբաթ կայցելի Գերմանիա, Բելգիա և Լեհաստան, ինչպես նաև կմասնակցի Բրյուսելում Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի հանդիպմանը։ Այս մասին նշվում է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փետրվարի 10-ին կմեկնի Վաշինգտոնից՝ մեկշաբաթյա այցով Գերմանիա, Բելգիա և Լեհաստան: Գերմանիայից նախարար Հեգսեթը կմեկնի Բրյուսել՝ Բելգիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մոնակոյի նկատմամբ

02:32 08.02.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մոնակոյի նկատմամբ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Մոնակոյին»: Հանդիպումը կայացել է Փարիզում՝ Պարկ դե Պրենս մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պարի Սեն Ժերմենի» հաղթական գոլերը խփել են Վիտինյան (6-րդ րոպե), Խվիչա Կվարացխելիան (54) և Ուսման Դեմբելեն (դուբլ ՝ 57, 90): «Մոնակոյի» կազմում գոլի հեղինակ է դարձել […] ...

BACK_TO_TOP