19:41 07.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։
Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
00:29 08.02.2025
ԱՄՆ-ն Մեքսիկա է արտաքսել մոտ 11 հազար միգրանտի00:15 08.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար00:13 08.02.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին00:29 08.02.2025
ԱՄՆ-ն Մեքսիկա է արտաքսել մոտ 11 հազար միգրանտիԱՄՆ իշխանությունները Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 18 օրերի ընթացքում Մեքսիկա են արտաքսել մոտ 11 հազար միգրանտների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը։ Նա նշել է, որ իր երկիրը հունվարի 20-ից ընդունել է 8425 մեքսիկացիների և 2539 այլ երկրների քաղաքացիների: Շեյնբաումը հավելել է, որ թռիչքներ են կազմակերպվում այլ երկրների քաղաքացիների հայրենադարձման համար։ […] ...
00:15 08.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:13 08.02.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է․ առաջացել են խցանումներ, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ […] ...
23:51 07.02.2025
Հայտնի են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնության հաղթողներըՋերմուկում ավարտվեց փետրվարի 1-ից 6-ը անցկացված Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնությունը: 9 խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Գագիկ Նավոյան՝ 9 միավոր (Երևան) 2-րդ տեղ՝ Վոլոդյա Թորոսյան՝ 7.5 միավոր (Շիրակ) 3-րդ տեղ՝ Մարկ Բասենցյան՝ 7 միավոր (Լոռի) Կանանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Մարիամ Խաչատրյան՝ 8.5 […] ...
23:38 07.02.2025
ՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի գներըՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի արժեքները, հայտնում է Daily Mail-ը: Կազմակերպությունը այս քայլին է դիմել մրցաշարի նկատմամբ ցածր հետաքրքրության պատճառով: 1/8 եզրափակչից սկսած տոմսերի արժեքը նվազել է մոտավորապես 385 դոլարով: Կիսաեզրափակչի տոմսերի նախկին արժեքը սահմանված է եղել 526 դոլար, իսկ այժմ երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել 140 դոլարով: Եզրափակչի տոմսերի արժեքը սկզբում […] ...
23:17 07.02.2025
Ի՞նչ տեսակի ճնշում է գործադրվում Բաքվում դատվող Արցախի նախկին ղեկավարների վրաԱյսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների ու մյուս մեր գերեվարված հայրենակիցների դատը: Երեկ էլ էր նիստ: Ի՞նչ կարևոր բան կար երեկ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Երեկվա նիստում ամբաստանյալներին պարզաբանել են նրանց իրավունքները և ընթերցել են մեղադրական ակտը: Բոլոր մեր հայրենակիցները ներկայացվել են որպես հանցավոր խմբի անդամներ, որի, ինչպես […] ...