19:21 07.02.2025
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի X սոցիալական ցանցի էջում հայտնվել են նացիզմի խոստովանություններ և նացիստական բռնապետ Ադոլֆ Հիտլերի նկատմամբ համակրանքի դրսևորումներ։
Ուրբաթ օրը ռեփերի օգտահաշվում տարբեր թեմաներով մեծ թվով գրառումներ են հայտնվել տարբեր հաճախականությամբ, բոլորն էլ գրված են եղել մեծատառերով՝ առանց կետադրական նշանների, որոշները պարունակել են անպարկեշտ արտահայտություններ:
«Ես նացիստ եմ… Ես սիրում եմ Հիտլերին… Ես կարող եմ ասել «հրեա», որքան ուզեմ, կարող եմ ասել «Հիտլեր» որքան ուզեմ… ամերիկացի ձեռնարկատեր Իլոնը գողացել է իմ նացիստական ոճը երդմնակալության ժամանակ… Հիտլերն այնքան լավն էր»,- ասվում է նրա հաղորդագրություններում։
Բացի այդ, էջում հայտնվել են այլ հայտարարություններ ևս՝ «բոլոր սպիտակամորթները ռասիստ են», «Ես ատում եմ ռեփերներին», «Ես թագավորն եմ»։
Սոցցանցի մի շարք օգտատերեր ենթադրել են, որ Ուեսթի հաշիվը կոտրել են։
Նախկինում Ուեսթը խոստովանել էր իր համակրանքը Հիտլերի նկատմամբ 2022 թվականի վերջին, դա տեղի է ունեցել հակասեմիտիզմի մեղադրանքների ֆոնին։ Հետո նա առաջարկել է դադարեցնել նացիստներին վիրավորելը։ Մի շարք ապրանքանիշեր հետագայում խզել են նրա հետ համագործակցությունը։
Մասկը հայտարարել է ռեփերի աքաունթի արգելափակման մասին իր Twitter-ում (այժմ՝ X):
00:29 08.02.2025
ԱՄՆ-ն Մեքսիկա է արտաքսել մոտ 11 հազար միգրանտի00:15 08.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար00:13 08.02.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին00:29 08.02.2025
ԱՄՆ-ն Մեքսիկա է արտաքսել մոտ 11 հազար միգրանտիԱՄՆ իշխանությունները Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 18 օրերի ընթացքում Մեքսիկա են արտաքսել մոտ 11 հազար միգրանտների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը։ Նա նշել է, որ իր երկիրը հունվարի 20-ից ընդունել է 8425 մեքսիկացիների և 2539 այլ երկրների քաղաքացիների: Շեյնբաումը հավելել է, որ թռիչքներ են կազմակերպվում այլ երկրների քաղաքացիների հայրենադարձման համար։ […] ...
00:15 08.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:13 08.02.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է․ առաջացել են խցանումներ, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ […] ...
23:51 07.02.2025
Հայտնի են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնության հաղթողներըՋերմուկում ավարտվեց փետրվարի 1-ից 6-ը անցկացված Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնությունը: 9 խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Գագիկ Նավոյան՝ 9 միավոր (Երևան) 2-րդ տեղ՝ Վոլոդյա Թորոսյան՝ 7.5 միավոր (Շիրակ) 3-րդ տեղ՝ Մարկ Բասենցյան՝ 7 միավոր (Լոռի) Կանանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Մարիամ Խաչատրյան՝ 8.5 […] ...
23:38 07.02.2025
ՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի գներըՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի արժեքները, հայտնում է Daily Mail-ը: Կազմակերպությունը այս քայլին է դիմել մրցաշարի նկատմամբ ցածր հետաքրքրության պատճառով: 1/8 եզրափակչից սկսած տոմսերի արժեքը նվազել է մոտավորապես 385 դոլարով: Կիսաեզրափակչի տոմսերի նախկին արժեքը սահմանված է եղել 526 դոլար, իսկ այժմ երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել 140 դոլարով: Եզրափակչի տոմսերի արժեքը սկզբում […] ...
23:17 07.02.2025
Ի՞նչ տեսակի ճնշում է գործադրվում Բաքվում դատվող Արցախի նախկին ղեկավարների վրաԱյսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների ու մյուս մեր գերեվարված հայրենակիցների դատը: Երեկ էլ էր նիստ: Ի՞նչ կարևոր բան կար երեկ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Երեկվա նիստում ամբաստանյալներին պարզաբանել են նրանց իրավունքները և ընթերցել են մեղադրական ակտը: Բոլոր մեր հայրենակիցները ներկայացվել են որպես հանցավոր խմբի անդամներ, որի, ինչպես […] ...