18:47 07.02.2025
Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կրկին մեկտեղեցին աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայրենակիցներին:
«Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ մեր համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի: Ցանկանում եմ շնորհավորել խաղերի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին ու մասնակիցներին, որոնց նվիրումով կայացավ համահայկական այս տոնը»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:
Միջոցառման շրջանակում կայացել է նաև պարգևատրման արարողությունը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի «Լավագույն պատվիրակություն» է ճանաչվել Կոտայքի մարզի պատվիրակությունը: «Արդար խաղի» մրցանակին արժանացել է Մոնրեալի թիմը: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հայտնություն է ճանաչվել Վոլգոգրադի թիմը, իսկ «Մարզական ոգի և արիություն» մրցանակին արժանացել է Լիբանանի թիմը:
Խաղերի գլխավոր մրցավար, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի շնորհակալագրով:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվել են հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցել աշխարհի 18 պետությունների 88 քաղաքից: Համահայկական խաղերը սպասարկել է 76 մրցավար, 150 կամավոր:
00:29 08.02.2025
ԱՄՆ-ն Մեքսիկա է արտաքսել մոտ 11 հազար միգրանտի00:15 08.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար00:13 08.02.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին00:44 08.02.2025
Ի՞նչ է ֆինանսական վիշինգը և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակելԿիբեռմարտահրավերի այս շաբաթվա թեման ֆինանսական խարդախությունների տեսակներից վիշինգն է։ Հանցագործները հեռախոսազանգի միջոցով մոլորեցնում են քաղաքացիներին, և ստանալով այնպիսի զգայուն տեղեկատվություն, ինչպիսիք են բանկային և անձնագրային տվյալները, մուտքանունն ու գաղտնաբառը, հափշտակում են ֆինանսական միջոցները։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ․ մանրամասնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ […] ...
00:29 08.02.2025
ԱՄՆ-ն Մեքսիկա է արտաքսել մոտ 11 հազար միգրանտիԱՄՆ իշխանությունները Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 18 օրերի ընթացքում Մեքսիկա են արտաքսել մոտ 11 հազար միգրանտների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը։ Նա նշել է, որ իր երկիրը հունվարի 20-ից ընդունել է 8425 մեքսիկացիների և 2539 այլ երկրների քաղաքացիների: Շեյնբաումը հավելել է, որ թռիչքներ են կազմակերպվում այլ երկրների քաղաքացիների հայրենադարձման համար։ […] ...
00:15 08.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:13 08.02.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է․ առաջացել են խցանումներ, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ […] ...
23:51 07.02.2025
Հայտնի են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնության հաղթողներըՋերմուկում ավարտվեց փետրվարի 1-ից 6-ը անցկացված Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնությունը: 9 խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Գագիկ Նավոյան՝ 9 միավոր (Երևան) 2-րդ տեղ՝ Վոլոդյա Թորոսյան՝ 7.5 միավոր (Շիրակ) 3-րդ տեղ՝ Մարկ Բասենցյան՝ 7 միավոր (Լոռի) Կանանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Մարիամ Խաչատրյան՝ 8.5 […] ...
23:38 07.02.2025
ՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի գներըՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի արժեքները, հայտնում է Daily Mail-ը: Կազմակերպությունը այս քայլին է դիմել մրցաշարի նկատմամբ ցածր հետաքրքրության պատճառով: 1/8 եզրափակչից սկսած տոմսերի արժեքը նվազել է մոտավորապես 385 դոլարով: Կիսաեզրափակչի տոմսերի նախկին արժեքը սահմանված է եղել 526 դոլար, իսկ այժմ երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել 140 դոլարով: Եզրափակչի տոմսերի արժեքը սկզբում […] ...