17:46 07.02.2025
Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս են բերել կնոջ մարմինը, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ մահը։
Մաշտոցի ոստիկանները և Երևանի գնդի պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Աննա Մ.-ն է։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
23:51 07.02.2025
Հայտնի են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնության հաղթողներըՋերմուկում ավարտվեց փետրվարի 1-ից 6-ը անցկացված Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնությունը: 9 խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Գագիկ Նավոյան՝ 9 միավոր (Երևան) 2-րդ տեղ՝ Վոլոդյա Թորոսյան՝ 7.5 միավոր (Շիրակ) 3-րդ տեղ՝ Մարկ Բասենցյան՝ 7 միավոր (Լոռի) Կանանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Մարիամ Խաչատրյան՝ 8.5 […] ...
23:38 07.02.2025
ՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի գներըՖԻՖԱ-ն նվազեցրել է աշխարհի ակումբային առաջնության տոմսերի արժեքները, հայտնում է Daily Mail-ը: Կազմակերպությունը այս քայլին է դիմել մրցաշարի նկատմամբ ցածր հետաքրքրության պատճառով: 1/8 եզրափակչից սկսած տոմսերի արժեքը նվազել է մոտավորապես 385 դոլարով: Կիսաեզրափակչի տոմսերի նախկին արժեքը սահմանված է եղել 526 դոլար, իսկ այժմ երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել 140 դոլարով: Եզրափակչի տոմսերի արժեքը սկզբում […] ...
23:17 07.02.2025
Ի՞նչ տեսակի ճնշում է գործադրվում Բաքվում դատվող Արցախի նախկին ղեկավարների վրաԱյսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների ու մյուս մեր գերեվարված հայրենակիցների դատը: Երեկ էլ էր նիստ: Ի՞նչ կարևոր բան կար երեկ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Երեկվա նիստում ամբաստանյալներին պարզաբանել են նրանց իրավունքները և ընթերցել են մեղադրական ակտը: Բոլոր մեր հայրենակիցները ներկայացվել են որպես հանցավոր խմբի անդամներ, որի, ինչպես […] ...
23:06 07.02.2025
Նորվեգիան կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում. Էսպեն Բարթ Էյդեն՝ ՄիրզոյանինՓետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ […] ...
22:49 07.02.2025
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կկնքի Լուիս Էնրիկեի հետՖրանսիական ՊՍԺ-ն «Մոնակոյի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ կհայտարարի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, կիսապաշտպան Վիտինյայի, պաշտպաններ Աշրաֆ Հակիմիի ու Նունու Մենդեշի հետ պայմանագրերիի ժամկետը երկարաձգելու մասին, հայտնում է RMC Sport-ը: 54-ամյա մասնագետը փարիզյան ակումբում է 2023 թվականի հուլիսից: Էնրիկեն ՊՍԺ-ի հետ նախորդ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել՝ երկրի գավաթն ու սուպերգավաթը: Փարիզյան թիմի ղեկին […] ...
22:33 07.02.2025
Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին․ նա տեղափոխվել է ոստիկանությունՔիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Հորդորում ենք մեր […] ...