Ես չեմ վախենում պաշտոնանկությունից. Ռուբեն Ամորիմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
--1.91 oC

Ես չեմ վախենում պաշտոնանկությունից. Ռուբեն Ամորիմ

19:54 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ չի վախենում պաշտոնանկությունից, հայտնում է The Guardian-ը:

«Ինձ համար բարդ է նման իրավիճակի հետ հաշտվելը: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչ է կատարվում, ես բացատրել եմ բոլոր ռիսկերը: Մենք պետք է սկսենք փոփոխություններ կատարել:

Հասկանում եմ, որ այսքան պարտություններից հետո դժվար է, իրավիճակն իրոք ճնշող է, բայց ես չեմ վախենում պաշտոնանկությունից: Զգում եմ ղեկավարների աջակցությունը»,- 40-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է բրիտանական օրաթերթը:

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում վաստակել է 29 միավոր և 13-րդ տեղում է:

Պորտուգալացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին անցկացրել է 19 խաղ, որոնցից հաղթել է 9-ը, պարտվել 8-ում, 2-ը ավարտել ոչ-ոքի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հասա Երևան․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

01:29 08.02.2025

Հասա Երևան․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է ԱՄՆ այցը և վերադարձել Հայաստան։ Ֆեյսբուքի իր էջում վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հասա Երևան»։ ...

Ի՞նչ է ֆինանսական վիշինգը և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակել

00:44 08.02.2025

Ի՞նչ է ֆինանսական վիշինգը և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակել

Կիբեռմարտահրավերի այս շաբաթվա թեման ֆինանսական խարդախությունների տեսակներից վիշինգն է։ Հանցագործները հեռախոսազանգի միջոցով մոլորեցնում են քաղաքացիներին, և ստանալով այնպիսի զգայուն տեղեկատվություն, ինչպիսիք են բանկային և անձնագրային տվյալները, մուտքանունն ու գաղտնաբառը, հափշտակում են ֆինանսական միջոցները։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ․ մանրամասնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ […] ...

ԱՄՆ-ն Մեքսիկա է արտաքսել մոտ 11 հազար միգրանտի

00:29 08.02.2025

ԱՄՆ-ն Մեքսիկա է արտաքսել մոտ 11 հազար միգրանտի

ԱՄՆ իշխանությունները Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 18 օրերի ընթացքում Մեքսիկա են արտաքսել մոտ 11 հազար միգրանտների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը։ Նա նշել է, որ իր երկիրը հունվարի 20-ից ընդունել է 8425 մեքսիկացիների և 2539 այլ երկրների քաղաքացիների: Շեյնբաումը հավելել է, որ թռիչքներ են կազմակերպվում այլ երկրների քաղաքացիների հայրենադարձման համար։ […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:15 08.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

00:13 08.02.2025

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է․ առաջացել են խցանումներ, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ […] ...

Հայտնի են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնության հաղթողները

23:51 07.02.2025

Հայտնի են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնության հաղթողները

Ջերմուկում ավարտվեց փետրվարի 1-ից 6-ը անցկացված Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնությունը: 9 խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Գագիկ Նավոյան՝ 9 միավոր (Երևան) 2-րդ տեղ՝ Վոլոդյա Թորոսյան՝ 7.5 միավոր (Շիրակ) 3-րդ տեղ՝ Մարկ Բասենցյան՝ 7 միավոր (Լոռի) Կանանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Մարիամ Խաչատրյան՝ 8.5 […] ...

BACK_TO_TOP