Սերխիո Ռամոսը տեղափոխվել է «Մոնտերեյ» և կխաղա 93 համարի մարզաշապիկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
--1.91 oC

Սերխիո Ռամոսը տեղափոխվել է «Մոնտերեյ» և կխաղա 93 համարի մարզաշապիկով

20:58 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը 7 ամիս ազատ գործակալի կարգավիճակում մնալուց հետո տեղափոխվել է մեքսիկական «Մոնտերեյ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

38-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «93» համարի մարզաշապիկով՝ ի նշան 2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» կազմում «Աթլետիկոյի» դարպասը 93-րդ րոպեին խփած փրկության գոլի, որից հետո «Ռեալը» զարգացրեց հաջողությունն ու նվաճեց գավաթը:

«Ռեալը» շնորհավորել է ակումբի լեգենդին նոր թիմին միանալու կապակցությամբ:

Ռամոսի նախորդ ակումբն անդալուզական «Սևիլիան» էր: Իսպանացին 2005-2021 թվականներն անցկացրել է «Ռեալում»՝ լինելով թիմի ավագը, իսկ հետո տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հեգսեթը կայցելի Գերմանիա, Բելգիա, Լեհաստան և կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

02:57 08.02.2025

Հեգսեթը կայցելի Գերմանիա, Բելգիա, Լեհաստան և կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաջորդ շաբաթ կայցելի Գերմանիա, Բելգիա և Լեհաստան, ինչպես նաև կմասնակցի Բրյուսելում Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի հանդիպմանը։ Այս մասին նշվում է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փետրվարի 10-ին կմեկնի Վաշինգտոնից՝ մեկշաբաթյա այցով Գերմանիա, Բելգիա և Լեհաստան: Գերմանիայից նախարար Հեգսեթը կմեկնի Բրյուսել՝ Բելգիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մոնակոյի նկատմամբ

02:32 08.02.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մոնակոյի նկատմամբ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Մոնակոյին»: Հանդիպումը կայացել է Փարիզում՝ Պարկ դե Պրենս մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պարի Սեն Ժերմենի» հաղթական գոլերը խփել են Վիտինյան (6-րդ րոպե), Խվիչա Կվարացխելիան (54) և Ուսման Դեմբելեն (դուբլ ՝ 57, 90): «Մոնակոյի» կազմում գոլի հեղինակ է դարձել […] ...

Հասա Երևան․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

01:29 08.02.2025

Հասա Երևան․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է ԱՄՆ այցը և վերադարձել Հայաստան։ Ֆեյսբուքի իր էջում վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հասա Երևան»։ ...

Ի՞նչ է ֆինանսական վիշինգը և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակել

00:44 08.02.2025

Ի՞նչ է ֆինանսական վիշինգը և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակել

Կիբեռմարտահրավերի այս շաբաթվա թեման ֆինանսական խարդախությունների տեսակներից վիշինգն է։ Հանցագործները հեռախոսազանգի միջոցով մոլորեցնում են քաղաքացիներին, և ստանալով այնպիսի զգայուն տեղեկատվություն, ինչպիսիք են բանկային և անձնագրային տվյալները, մուտքանունն ու գաղտնաբառը, հափշտակում են ֆինանսական միջոցները։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ․ մանրամասնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ […] ...

ԱՄՆ-ն Մեքսիկա է արտաքսել մոտ 11 հազար միգրանտի

00:29 08.02.2025

ԱՄՆ-ն Մեքսիկա է արտաքսել մոտ 11 հազար միգրանտի

ԱՄՆ իշխանությունները Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 18 օրերի ընթացքում Մեքսիկա են արտաքսել մոտ 11 հազար միգրանտների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը։ Նա նշել է, որ իր երկիրը հունվարի 20-ից ընդունել է 8425 մեքսիկացիների և 2539 այլ երկրների քաղաքացիների: Շեյնբաումը հավելել է, որ թռիչքներ են կազմակերպվում այլ երկրների քաղաքացիների հայրենադարձման համար։ […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:15 08.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP