16:48 07.02.2025
Փետրվարի 7-ին, ժամը 13։52-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքի Հանրապետության փողոցում այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Վ. Ս., ծնված 1964 թ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Բ․ Ս․-ն դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։01-ին, մարվել՝ 14։20-ին: Այրվել է ավտոմեքենան։
23:17 07.02.2025
Ի՞նչ տեսակի ճնշում է գործադրվում Բաքվում դատվող Արցախի նախկին ղեկավարների վրաԱյսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների ու մյուս մեր գերեվարված հայրենակիցների դատը: Երեկ էլ էր նիստ: Ի՞նչ կարևոր բան կար երեկ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Երեկվա նիստում ամբաստանյալներին պարզաբանել են նրանց իրավունքները և ընթերցել են մեղադրական ակտը: Բոլոր մեր հայրենակիցները ներկայացվել են որպես հանցավոր խմբի անդամներ, որի, ինչպես […] ...
23:06 07.02.2025
Նորվեգիան կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում. Էսպեն Բարթ Էյդեն՝ ՄիրզոյանինՓետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ […] ...
22:49 07.02.2025
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կկնքի Լուիս Էնրիկեի հետՖրանսիական ՊՍԺ-ն «Մոնակոյի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ կհայտարարի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, կիսապաշտպան Վիտինյայի, պաշտպաններ Աշրաֆ Հակիմիի ու Նունու Մենդեշի հետ պայմանագրերիի ժամկետը երկարաձգելու մասին, հայտնում է RMC Sport-ը: 54-ամյա մասնագետը փարիզյան ակումբում է 2023 թվականի հուլիսից: Էնրիկեն ՊՍԺ-ի հետ նախորդ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել՝ երկրի գավաթն ու սուպերգավաթը: Փարիզյան թիմի ղեկին […] ...
22:33 07.02.2025
Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին․ նա տեղափոխվել է ոստիկանությունՔիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Հորդորում ենք մեր […] ...
22:18 07.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
22:08 07.02.2025
Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են. նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է գործարարների հետՓետրվարի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ։ «Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր տնտեսություն, ինչը հիմքն է ուժեղ պետության, ուժեղ բանակի, որակյալ կրթության և բարեկեցիկ ապագայի»,- նշել է նախարարը։ Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության շուրջ երկու […] ...