16:53 07.02.2025
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «ֆիորենտինայի» դեմ Ա սերիայի 14-րդ տուրի հետաձգված խաղում կրած պարտությունը:
«Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության: Շնորհավորում եմ «Ֆիորենտինային»: Ուշադրություն չդարձրինք ահազանգերին, ես առաջին պատասխանատուն եմ: Անպայման կվերլուծենք տեղի ունեցածը, պետք չէ ամեն ինչ բարդացնել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
«Ֆիորենտինա» – «Ինտեր» հանդիպումը նախապես նշանակված էր 2024թ. դեկտեմբերի 1-ին, բայց 15-րդ րոպեին հյուրընկալող թիմի կիսապաշտպան Էդոարդո Բովեն կորցրել էր գիտակցությունը, իսկ մրցավար Դանիելե Դովերին որոշել էր անավարտ թողնել խաղը:
«Ինտերը» Ա Սերիայում ընդհատեց 17-խաղյա անպարտելիության շարքը և կրեց առաջին արտագնա պարտությունը: «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում «Ֆիորենտինան» վերջին անգամ «Ինտերին» հաղթել էր 2017թ. ապրիլին 5-4 հաշվով:
Իտալիայի գործող չեմպիոնը 51 միավորով 2-րդն է և առաջատար «Նապոլիից» հետ է 3 միավորով, իսկ Պալադինոյի թիմը 42 միավորով բարձրացել է 4-րդ տեղ:
Ընդամենը 3 օրից, փետրվարի 10-ին թիմերը կհանդիպեն արդեն «Ջուզեպե Մեացա» ստադիոնում:
22:49 07.02.2025
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կկնքի Լուիս Էնրիկեի հետ22:49 07.02.2025
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կկնքի Լուիս Էնրիկեի հետՖրանսիական ՊՍԺ-ն «Մոնակոյի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ կհայտարարի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, կիսապաշտպան Վիտինյայի, պաշտպաններ Աշրաֆ Հակիմիի ու Նունու Մենդեշի հետ պայմանագրերիի ժամկետը երկարաձգելու մասին, հայտնում է RMC Sport-ը: 54-ամյա մասնագետը փարիզյան ակումբում է 2023 թվականի հուլիսից: Էնրիկեն ՊՍԺ-ի հետ նախորդ մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել՝ երկրի գավաթն ու սուպերգավաթը: Փարիզյան թիմի ղեկին […] ...
22:33 07.02.2025
Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին․ նա տեղափոխվել է ոստիկանությունՔիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Հորդորում ենք մեր […] ...
22:08 07.02.2025
Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են. նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է գործարարների հետՓետրվարի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ։ «Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր տնտեսություն, ինչը հիմքն է ուժեղ պետության, ուժեղ բանակի, որակյալ կրթության և բարեկեցիկ ապագայի»,- նշել է նախարարը։ Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության շուրջ երկու […] ...
21:53 07.02.2025
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նորվեգիայի խորհրդարանումՓետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի (Ստուրտինգետ) արտաքին հարաբերությունների և պաշտպանության մշտական հանձնաժողովի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Նորդիկ-բալթյան խմբի երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկային, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած […] ...
21:44 07.02.2025
«Ինտեր Մայամին» վաճառել է նոր մրցաշրջանի բոլոր աբոնեմենտներըԱմերիկյան «Ինտեր Մայամին» վաճառել է նոր մրցաշրջանի համար նախատեսված բոլոր աբոնեմենտները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աբոնեմենտ ձեռք բերած երկրպագուներն առավելություն կունենան 2026 թվականին, երբ «Ինտեր Մայամին» տեղափոխվի նոր ստադիոն՝ Miami Freedom Park: Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը նոր մրցաշրջանը կսկսի «Նյու Յորք Սիթիի» դեմ տնային խաղով, որը կայանալու է փետրվարի 22-ին: Նախորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին […] ...