20:58 07.02.2025
Սերխիո Ռամոսը տեղափոխվել է «Մոնտերեյ» և կխաղա 93 համարի մարզաշապիկովԼեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը 7 ամիս ազատ գործակալի կարգավիճակում մնալուց հետո տեղափոխվել է մեքսիկական «Մոնտերեյ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 38-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «93» համարի մարզաշապիկով՝ ի նշան 2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» կազմում «Աթլետիկոյի» դարպասը 93-րդ րոպեին խփած փրկության գոլի, որից հետո «Ռեալը» զարգացրեց հաջողությունն ու նվաճեց գավաթը: «Ռեալը» […] ...
20:49 07.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում […] ...
20:38 07.02.2025
Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն ԱլեքսանյանՀաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ստորև ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ, ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը, ՔԱՅԼ […] ...
20:16 07.02.2025
Հասանք միջանկյալ օդանավակայան. վարչապետը տեսանյութ է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Հասանք միջանկյալ օդանավակայան»: ...
19:54 07.02.2025
Ես չեմ վախենում պաշտոնանկությունից. Ռուբեն ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ չի վախենում պաշտոնանկությունից, հայտնում է The Guardian-ը: «Ինձ համար բարդ է նման իրավիճակի հետ հաշտվելը: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչ է կատարվում, ես բացատրել եմ բոլոր ռիսկերը: Մենք պետք է սկսենք փոփոխություններ կատարել: Հասկանում եմ, որ այսքան պարտություններից հետո դժվար է, իրավիճակն իրոք ճնշող է, […] ...