14:43 07.02.2025
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ մեկ շաբաթ կոմբինատի մի խումբ աշխատակիցների և կոմբինատի հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոն դրամի վնաս։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։
«Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով ընկերության բնականոն գործունեության ապօրինի խաթարման արդյունքում ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։ Տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ։ Ակնկալում ենք, որ օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»,- հայտնել են ԶՊՄԿ-ից։
ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ մոտ մեկ շաբաթ է, ինչ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
ԶՊՄԿ-ն և դրա արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ աշխատակիցների այդ գործողություններն ապօրինի են, իսկ նրանց պահանջներն անիրատեսական։ ԶՊՄԿ-ն նաև հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցում են նաև կոմբինատի հետ որևէ կապ չունեցող անձինք։ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցների և կոմբինատի հետ կապ չունեցող անձանց գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին։
20:58 07.02.2025
Սերխիո Ռամոսը տեղափոխվել է «Մոնտերեյ» և կխաղա 93 համարի մարզաշապիկովԼեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը 7 ամիս ազատ գործակալի կարգավիճակում մնալուց հետո տեղափոխվել է մեքսիկական «Մոնտերեյ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 38-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «93» համարի մարզաշապիկով՝ ի նշան 2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» կազմում «Աթլետիկոյի» դարպասը 93-րդ րոպեին խփած փրկության գոլի, որից հետո «Ռեալը» զարգացրեց հաջողությունն ու նվաճեց գավաթը: «Ռեալը» […] ...
20:49 07.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում […] ...
20:38 07.02.2025
Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն ԱլեքսանյանՀաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ստորև ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ, ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը, ՔԱՅԼ […] ...
20:16 07.02.2025
Հասանք միջանկյալ օդանավակայան. վարչապետը տեսանյութ է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Հասանք միջանկյալ օդանավակայան»: ...
19:54 07.02.2025
Ես չեմ վախենում պաշտոնանկությունից. Ռուբեն ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ չի վախենում պաշտոնանկությունից, հայտնում է The Guardian-ը: «Ինձ համար բարդ է նման իրավիճակի հետ հաշտվելը: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչ է կատարվում, ես բացատրել եմ բոլոր ռիսկերը: Մենք պետք է սկսենք փոփոխություններ կատարել: Հասկանում եմ, որ այսքան պարտություններից հետո դժվար է, իրավիճակն իրոք ճնշող է, […] ...