Էլեկտրամոբիլների հետ աշխատելու առանձնահատկությունները. վերապատրաստվում են հրշեջ-փրկարարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
0.09 oC

Էլեկտրամոբիլների հետ աշխատելու առանձնահատկությունները. վերապատրաստվում են հրշեջ-փրկարարները

16:00 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Էլեկտրամոբիլները, լինելով նորագույն տեխնոլոգիայի արդյունք, հաճախ ունենում են էլեկտրական անհայտ համակարգեր, որոնք կարող են վթարի ժամանակ վտանգ ներկայացնել ոչ միայն հրշեջ-փրկարարների, այլև վարորդների, ուղևորների և անցորդների համար։

Հաշվի առնելով, թե որքան կարևոր է էլեկտրամոբիլների հետ աշխատելու գործընթացում գիտելիքների և փորձի շարունակական զարգացման գործընթացը՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով Փրկարար ծառայության ենթակա մարզային ստորաբաժանումների ծառայողների համար ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել է «Էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների առանձնահատկությունները» թեմայով 16-ժամյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է 14 փրկարար՝ ՀՓՋ հերթափոխի պետեր և օղակի հրամանատարներ:

Դասընթացը բաղկացած էր տեսական և գործնական փուլերից: Դասընթացի տեսական փուլում փրկարարներին ներկայացվել են հետևյալ թեմաները՝ «Էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների նկարագիրը և կառուցվածքը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում», «Էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում անվտանգության ապահովումը», «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը էլեկտրական ավտոտրանսպորտային պատահարների դեպքում»:

Վերապատրաստման գործնական փուլն անցել է «Eco Motors» և «Tesla Energy» ընկերությունների ավտոսրահներում, որտեղ մասնագետները փրկարարներին տեղում գործնականորեն ներկայացրել են էլեկտրական ավտոմեքենաների կառուցվածքը, առանձնահատկությունները և յուրահատկությունները, անվտանգության կանոնները, առհասարակ ինչպես աշխատել նմանատիպ ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների դեպքում՝ հաշվի առնելով բոլոր այն բարդությունները և վտանգները, որոնց կարող են առնչվել փրկարարները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս:

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր, որոնք փաստում են էլեկտրամոբիլների հետ աշխատանքում փրկարարների ստացած գիտելիքների և պատրաստվածության մասին՝ ապահովելով արտակարգ դեպք-պատահարների ժամանակ անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակ, ինչպես նաև վստահություն՝ դիմագրավելու հնարավոր մարտահրավերներին և վերացնելու վտանգները:

Էլեկտրամոբիլները վերջին տարիներին աշխարհում ունեն մեծ պահանջարկ՝ իրենց էկոլոգիական առավելությունների, էներգախնայողականության և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ։ Սակայն, նման ավտոմոբիլների առանձնահատկությունները տարբեր են ավանդական ներքին այրման շարժիչներով աշխատող ավտոմեքենաներից, ինչը պահանջում է հատուկ մոտեցում և գիտելիքներ նաև հրշեջ-փրկարարներից․ որպեսզի վերջիններս կարողանան անվտանգ աշխատել էլեկտրամոբիլների հետ և կանխարգելել հնարավոր վտանգները, կարևոր է հասկանալ դրանց առանձնահատկությունները։

Էլեկտրամոբիլներն աշխատում են հզոր մարտկոցներով, որոնք պահպանում են մեծ քանակությամբ էներգիա, ինչը նշանակում է, որ հրշեջ-փրկարարները պետք է իմանան, թե ինչպես պաշտպանվել հոսանքահարումից և ինչպես ապահով կերպով հոսանքազրկել ավտոմեքենան:

Էլեկտրամոբիլների բնութագրերի մասին հրշեջ-փրկարարների կոորդինացված պատրաստությունն ու ուսուցումը բարձրացնում է անվտանգությունը։ Նրանք պետք է ծանոթ լինեն էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների առանձնահատկություններին, հնարավոր վտանգներին և համապատասխան գործողություններին՝ հնարավոր անցանկալի իրավիճակներից խուսափելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.02.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նորվեգիայի խորհրդարանում

21:53 07.02.2025

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նորվեգիայի խորհրդարանում

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի (Ստուրտինգետ) արտաքին հարաբերությունների և պաշտպանության մշտական հանձնաժողովի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Նորդիկ-բալթյան խմբի երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկային, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած […] ...

«Ինտեր Մայամին» վաճառել է նոր մրցաշրջանի բոլոր աբոնեմենտները

21:44 07.02.2025

«Ինտեր Մայամին» վաճառել է նոր մրցաշրջանի բոլոր աբոնեմենտները

Ամերիկյան «Ինտեր Մայամին» վաճառել է նոր մրցաշրջանի համար նախատեսված բոլոր աբոնեմենտները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աբոնեմենտ ձեռք բերած երկրպագուներն առավելություն կունենան 2026 թվականին, երբ «Ինտեր Մայամին» տեղափոխվի նոր ստադիոն՝ Miami Freedom Park: Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը նոր մրցաշրջանը կսկսի «Նյու Յորք Սիթիի» դեմ տնային խաղով, որը կայանալու է փետրվարի 22-ին: Նախորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին […] ...

ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը

21:35 07.02.2025

ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը

2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Այս մասին նշվում է ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են […] ...

Հրդեհ Հալաբյան փողոցում․ տուժածներ չկան

21:28 07.02.2025

Հրդեհ Հալաբյան փողոցում․ տուժածներ չկան

Փետրվարի 7-ին, ժամը 16:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն ընդգրկում է ՆԳՆ մանդատի շրջանակներում գրեթե բոլոր ուղղությունները. նախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

21:17 07.02.2025

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն ընդգրկում է ՆԳՆ մանդատի շրջանակներում գրեթե բոլոր ուղղությունները. նախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափորոշիչների ներդրման վարչության պետ Լիլյա Գրետարսդոթիրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նշվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Լիլյա Գրետարսդոթիրը ձևավորված համագործակցության շրջանակում կարևորել է մասնավորապես Ոստիկանության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող փոփոխությունները: Նա […] ...

BACK_TO_TOP