13:50 07.02.2025
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ակնկալում է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ենթադրյալ բանակցությունների դեպքում Եվրամիությունը կմասնակցի կողք կողքի Վլադիմիր Զելենսկու հետ։
«Խաղաղության բանակցությունները բանակցություններ են Եվրոպայի անվտանգության մասին։ Եվ եթե մենք ցանկանում ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար, մենք պետք է ներկա լինենք Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ապագան որոշելու հարցում։ Եվ, իհարկե, եթե Զելենսկին համարի, որ եկել է բանակցությունների ժամանակը, մենք այնտեղ կլինենք՝ նրա հետ կողք կողքի բանակցելու Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության մասին», – ասել է Կոշտան La Vanguardia թերթին տված հարցազրույցում:
La Stampa թերթին տված հարցազրույցում Կոշտան նշել է, որ անհրաժեշտ է համաձայնության գալ «տեւական խաղաղության», այլ ոչ թե զինադադարի շուրջ, որը, ըստ նրա, միայն առավելություններ կտա Ռուսաստանի Դաշնությանը։
Բացի այդ, նա հաստատել է, որ Եվրոպան կշարունակի աջակցել Ուկրաինային վերականգնման փուլում, ինչպես նաև ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացում։
19:54 07.02.2025
Ես չեմ վախենում պաշտոնանկությունից. Ռուբեն ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ չի վախենում պաշտոնանկությունից, հայտնում է The Guardian-ը: «Ինձ համար բարդ է նման իրավիճակի հետ հաշտվելը: Ակումբի ղեկավարությունը գիտի, թե ինչ է կատարվում, ես բացատրել եմ բոլոր ռիսկերը: Մենք պետք է սկսենք փոփոխություններ կատարել: Հասկանում եմ, որ այսքան պարտություններից հետո դժվար է, իրավիճակն իրոք ճնշող է, […] ...
19:50 07.02.2025
Կապան քաղաքում քարաթափում է տեղի ունեցելՓետրվարիի 7-ին՝ ժամը 17:48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շենքին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում՝ […] ...
19:46 07.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
19:41 07.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սիսիանի […] ...
19:32 07.02.2025
Հայաստանի հյուսիսային գեղեցկուհին՝ Արփի լիճըՀայաստանի հյուսիսային գեղեցկուհին՝ Արփի լիճը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութը: ...