14:06 07.02.2025
Սաուդյան Պրո լիգան ներկայացնող ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին 5 տարվա պայմանագիր կնքելու դիմաց առաջարկել է շուրջ 1 միլիարդ եվրո, հայտնում է RMC Sport-ը:
24-ամյա աստղը մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ զրույցներում խոստովանել է, որ դժվար է դիմանալ գայթակղությանը:
«Ռեալը» չի փորձի մտափոխել Վինիսիուսին, եթե նա որոշի ընդունել առաջարկը: Հավանական գործարքից «Ռեալը» կարող է ստանալ 220 միլիոն եվրո:
Բրազիլացին այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, խփել է 16 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում:
19:32 07.02.2025
Հայաստանի հյուսիսային գեղեցկուհին՝ Արփի լիճըՀայաստանի հյուսիսային գեղեցկուհին՝ Արփի լիճը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութը: ...
19:21 07.02.2025
Քանյե Ուեսթը խոստովանել է, որ համակրում է ՀիտլերինԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի X սոցիալական ցանցի էջում հայտնվել են նացիզմի խոստովանություններ և նացիստական բռնապետ Ադոլֆ Հիտլերի նկատմամբ համակրանքի դրսևորումներ։ Ուրբաթ օրը ռեփերի օգտահաշվում տարբեր թեմաներով մեծ թվով գրառումներ են հայտնվել տարբեր հաճախականությամբ, բոլորն էլ գրված են եղել մեծատառերով՝ առանց կետադրական նշանների, որոշները պարունակել են անպարկեշտ արտահայտություններ: «Ես նացիստ եմ… Ես սիրում եմ Հիտլերին… Ես […] ...
19:14 07.02.2025
Բենզեմայի գոլը հաղթանակ է պարգևել առաջատարինՖրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման հաղթական գոլ է խփել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 19-րդ տուրի արտագնա խաղում: «Ալ Իթիհադը» Բենզեմայի` 90+5-ին խփած գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել է «Ալ Թավունին»: Ֆրանսիացի Լորան Բլանի թիմը 49 միավորով առաջատարն է, «Ալ Թավունը»` 24 միավորով 9-րդը: ...
19:05 07.02.2025
Գյումրիում այսուհետ գործելու է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնըՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ ներկա է գտնվել Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական նոր բացվող կենտրոնի աշխատանքների մեկնարկի արարողությանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Նոր խորհրդատվական կենտրոնի բացման նպատակը էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթ իրականացնելն է։ Խորհրդատվական կենտրոնը գործառույթներով տարբերվելու է սպասարկման […] ...
18:57 07.02.2025
Politico-ն բացահայտել է USAID-ի պարտքի չափըԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կապալառուներին ավելի քան 600 մլն դոլար է պարտք, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով կապալառուներին ներկայացնող առևտրային ասոցիացիայի ղեկավարին։ «Գործակալությունն իր կապալառուներին պարտք է ավելի քան 600 միլիոն դոլար՝ չվճարված հաշիվներով», – ասվում է հրատարակության մեջ: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ «որոշ աշխատակիցներ փորձել են բանակցել ֆինանսավորման շուրջ նույնիսկ արգելքից […] ...
18:47 07.02.2025
Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերըՋերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով […] ...