12:42 07.02.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 7-ին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։
«Շնորհակալություն, նախագահ Թրամփ, ՄՔԴ-ի վերաբերյալ ձեր համարձակ գործադիր հրամանի համար», – գրել է Իսրայելի վարչապետը X-ի իր էջում:
Նա նշել է, որ այս որոշումը կպաշտպանի Միացյալ Նահանգներն և Իսրայելը «հակաամերիկյան և հակասեմական կոռումպացված դատարանից»։ Նրա խոսքով, այս ՄՔԴ-ն իրավասություն կամ հիմք չունի իրավական գործերով զբաղվելու։
17:55 07.02.2025
«Ռեալ Սոսյեդադը» դուրս է եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ«Ռեալ Սոսյեդադը» 2-0 հաշվով հաղթել է «Օսասունային» և դուրս եկել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Գոլերը խփել են հարձակվող Անդեր Բարենեչեան և կիսապաշտպան Բրայիս Մենդեսը: «Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների թվում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել: ...
17:50 07.02.2025
Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել էՄիասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) դրամական աջակցության 2025 թվականի փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է։ ...
17:46 07.02.2025
Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մարմինԱյսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս […] ...
17:41 07.02.2025
Համահայկական ձմեռային խաղերին տեսանք մրցակցություն, միասնություն և եղբայրություն. Արայիկ ՀարությունյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ: Արայիկ Հարությունյանը ողջունել […] ...
17:34 07.02.2025
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետովՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը նրան մեղավոր ճանաչեց զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Դատախազությունը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն դատարանը մեղմեց պատժաչափը՝ նշանակելով 5 տարի 6 ամիս ազատազրկում։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր 2020 թվականի […] ...