Քելլոգը չի բացառել հակառուսական պատժամիջոցների խստացումը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
+6.09 oC

Քելլոգը չի բացառել հակառուսական պատժամիջոցների խստացումը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

12:25 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար:

«Պատժամիջոցները կարող են խստացվել, հատկապես վերջինները», – ասել է Քելլոգը New York Post-ին:

Հրատարակությունը նշում է, որ խոսքը վերաբերում է ռուսական նավթարդյունաբերության դեմ վերջին պատժամիջոցներին։

Քելլոգը պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի վրա ներկայիս տնտեսական ճնշումը գնահատել է որպես «3՝ 10 բալանոց սանդղակով»։

Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համատեքստում Թրամփը, ըստ Քելլոգի, «ցանկանում է դադարեցնել արյունահեղությունը» հակամարտության գոտում, և միայն դրանից հետո կսկսեն բանակցությունները։

Քելլոգը նաև նշել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն զիջումների գնալ։

«Արդյո՞ք դա ընդունելի կլինի երկու կողմերի համար, ոչ: Բայց մենք պետք է փորձենք հավասարակշռություն գտնել»,- ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 07.02.2025

SHANTNEWS

«Ռեալ Սոսյեդադը» դուրս է եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ

17:55 07.02.2025

«Ռեալ Սոսյեդադը» դուրս է եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ

«Ռեալ Սոսյեդադը» 2-0 հաշվով հաղթել է «Օսասունային» և դուրս եկել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Գոլերը խփել են հարձակվող Անդեր Բարենեչեան և կիսապաշտպան Բրայիս Մենդեսը: «Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների թվում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել: ...

Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է

17:50 07.02.2025

Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) դրամական աջակցության 2025 թվականի փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է։ ...

Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին

17:46 07.02.2025

Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս […] ...

Համահայկական ձմեռային խաղերին տեսանք մրցակցություն, միասնություն և եղբայրություն. Արայիկ Հարությունյան

17:41 07.02.2025

Համահայկական ձմեռային խաղերին տեսանք մրցակցություն, միասնություն և եղբայրություն. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ: Արայիկ Հարությունյանը ողջունել […] ...

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով

17:34 07.02.2025

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը նրան մեղավոր ճանաչեց զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Դատախազությունը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն դատարանը մեղմեց պատժաչափը՝ նշանակելով 5 տարի 6 ամիս ազատազրկում։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր 2020 թվականի […] ...

BACK_TO_TOP