12:17 07.02.2025
Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ են սահմանվում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ մեղադրելով կառույցին ԱՄՆ-ի և նրա ամենամոտ դաշնակիցների՝ առաջին հերթին Իսրայելի նկատմամբ «անօրինական թիրախավորման մեջ»։
Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական և վիզային պատժամիջոցներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են ամերիկացիների կամ նրանց դաշնակիցների դեմ հետաքննությանը։ Պատժամիջոցները կվերաբերեն նաև նշված անձանց ընտանիքների անդամներին։
«ՄՔԴ-ն չարաշահել է իր լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ անհիմն ձերբակալության օրդեր տալով», – ասվում է հրամանում:
18:20 07.02.2025
Նորվեգիայում Արարատ Միրզոյանն այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտՓետրվարի 7-ին Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ: Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում. «Նանսենի ժառանգությունը և նրա՝ հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված մարդասիրական ջանքերը մնում են մարդասիրության անզուգական դրսևորում, որը Հայաստանը երբեք չի մոռանա։ Շարունակելով ամրապնդել հայ-նորվեգական կապերը՝ մենք հավատարիմ ենք մնում մարդկային […] ...
18:16 07.02.2025
ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։ […] ...
18:11 07.02.2025
Գլխավոր դատախազը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի […] ...
18:06 07.02.2025
ԱԺ պատգամավորները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և անդամների հետԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Բելգիայում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպել են Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս […] ...
17:55 07.02.2025
«Ռեալ Սոսյեդադը» դուրս է եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ«Ռեալ Սոսյեդադը» 2-0 հաշվով հաղթել է «Օսասունային» և դուրս եկել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Գոլերը խփել են հարձակվող Անդեր Բարենեչեան և կիսապաշտպան Բրայիս Մենդեսը: «Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների թվում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել: ...