11:24 07.02.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները հեռանան այնտեղից, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Նեթանյահուն Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ներկայացրել է Գազայում պատերազմը դադարեցնելու ծրագիր՝ ՀԱՄԱՍ-ի՝ իշխանությունից հրաժարվելու և նրա առաջնորդների կողմից Գազան լքելու դիմաց:
Պորտալի ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն ցանկանում է երկարաձգել ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի առաջին փուլը՝ ավելի շատ պատանդներ ազատելու համար։ Դրա դիմաց Իսրայելը պատրաստ է ավելի շատ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակել:
Հրատարակության աղբյուրների համաձայն, եթե դա հաջողվի, ապա գործարքի երկրորդ փուլի բանակցությունների ընթացքում Նեթանյահուն ծրագրում է առաջարկել ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում պատերազմի դադարեցում և «բարձրաստիճան» պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում, որոնց Իսրայելը համաձայնության չի եկել ազատ արձակել գործարքի առաջին փուլում։
Ի պատասխան Իսրայելի վարչապետը ՀԱՄԱՍ-ից կպահանջի ազատ արձակել մնացած պատանդներին, հրաժարվել իշխանությունից Գազայի հատվածում։
18:06 07.02.2025
ԱԺ պատգամավորները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և անդամների հետԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Բելգիայում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպել են Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս […] ...
17:55 07.02.2025
«Ռեալ Սոսյեդադը» դուրս է եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ«Ռեալ Սոսյեդադը» 2-0 հաշվով հաղթել է «Օսասունային» և դուրս եկել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Գոլերը խփել են հարձակվող Անդեր Բարենեչեան և կիսապաշտպան Բրայիս Մենդեսը: «Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների թվում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել: ...
17:50 07.02.2025
Երրորդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել էՄիասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) դրամական աջակցության 2025 թվականի փետրվար ամսվա վճարման գործընթացը մեկնարկել է։ ...
17:46 07.02.2025
Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մարմինԱյսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս […] ...
17:41 07.02.2025
Համահայկական ձմեռային խաղերին տեսանք մրցակցություն, միասնություն և եղբայրություն. Արայիկ ՀարությունյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ: Արայիկ Հարությունյանը ողջունել […] ...