10:53 07.02.2025
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։
Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի հատվածում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։
«Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,նշված է հաղորդագրության մեջ։
17:18 07.02.2025
Մոդրիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»17:18 07.02.2025
Մոդրիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Ռեալում»«Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել մադրիդյան ակումբում, հաղորդում է AS-ը: Խորվաթիայի հավաքականի 39-ամյա ավագը մտադիր է ազգային թիմի կազմում հանդես գալ աշխարհի 2026 թվականի առաջնությունում: Այդ նպատակով կիսապաշտպանը ցանկանում է «Ռեալում» ելույթները շարունակել մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը և օպտիմալ մարզավիճակում մոտենալ Մունդիալին: Մոդրիչը սեպտեմբերին կդառնա 40 տարեկան: Նրա գործող […] ...
17:10 07.02.2025
ՊԵԿ-ն իրականացնում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման մարզային հանդիպումներՈվքե՞ր և ինչպե՞ս պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ն իրականացնում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման մարզային հանդիպումներ: Հանդիպումների մեկնարկը տրվել է Գյումրիում: ...
17:03 07.02.2025
Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունիԹուրքիան շարունակում է Իրանի սահմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր: Հայտնում է ermenihaber.am-ը: Ծրագրի շրջանակներում պլանավորված 302 կմ երկարությամբ պատի 182 կմ հատվածն արդեն պատրաստ է: Պատի կառուցմանը զուգահեռ կատարվելու են նաև ճանապարհաշինական աշխատանքներ, ինչի շրջանակներում էլ նախատեսված 40կմ ճանապարհի կառուցման տենդերն իրականացվել է, իսկ 2025-ին […] ...
17:00 07.02.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինՓետրվարի 7-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
16:53 07.02.2025
Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության. ԻնձագիՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «ֆիորենտինայի» դեմ Ա սերիայի 14-րդ տուրի հետաձգված խաղում կրած պարտությունը: «Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության: Շնորհավորում եմ «Ֆիորենտինային»: Ուշադրություն չդարձրինք ահազանգերին, ես առաջին պատասխանատուն եմ: Անպայման կվերլուծենք տեղի ունեցածը, պետք չէ ամեն ինչ բարդացնել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: «Ֆիորենտինա» – «Ինտեր» […] ...
16:48 07.02.2025
Մասիս քաղաքում այրվել է ավտոմեքենաՓետրվարի 7-ին, ժամը 13։52-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքի Հանրապետության փողոցում այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Վ. Ս., ծնված 1964 թ․)։ Մինչ փրկարարների […] ...