09:10 07.02.2025
Գրենլանդիայում իշխող «Առաջ» կուսակցությունը կողմնակից է կղզու անկախության հանրաքվեի անցկացմանը հաջորդ մանդատային ժամանակահատվածում, որը տեղի կունենա մարտի 11-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Էրիկ Ջենսենը։
«Սա հենց այն է, ինչին մենք ցանկանում ենք հասնել: Սա է մեր նպատակը: Բնականաբար, դա կլինի Գրենլանդիայի ժողովրդի հետ սերտ համագործակցությամբ: Եվ սա շատ կարևոր է: Կասկած չկա, թե ինչի համար ենք մենք քվեարկելու»,-ասել է նա Danmarks Radio-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ, կուսակցության ղեկավարը պաշտպանում է ինքնակառավարման մասին օրենքի 21-րդ հոդվածի կիրառումը։ Այս դեպքում Գրենլանդիայի և Դանիայի կառավարությունների միջև պետք է բանակցություններ սկսվեն կղզուն անկախություն տրամադրելու վերաբերյալ։
Սա կուսակցության ծրագրային կետերից մեկն է, որով նա գնում է ընտրությունների։
15:44 07.02.2025
«Ինտերը» խոշոր հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»15:02 07.02.2025
Թրամփը Մայքլ Գավուքչյանին նշանակել է Նովեգիայում ԱՄՆ դեսպան15:37 07.02.2025
Սան Պաուլոյում ավիավթար է տեղի ունեցել․ կան զոհերԱռնվազն երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հայտնում է G1-ը։ «Առնվազն երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ բրազիլացի հրշեջները հայտնել էին, որ Սան Պաուլոյում փոքր ինքնաթիռը բախվել է մեքենաներին, մինչդեռ G1 պորտալը հայտնել էր, որ այն ընկել է ավտոբուսի […] ...
15:23 07.02.2025
Բաքվում «Ռուսաստանի տան» ճակատագիրը կարող է որոշվել երկու նախագահների երկխոսության արդյունքում․ ՊեսկովԿրեմլը ցավում է Բաքվում ռուսական տունը փակելու որոշման համար և չի բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ցավում ենք դրա համար, մենք կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմ շփումների միջոցով»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Ռուսաստանի […] ...
15:14 07.02.2025
«Լիվերպուլը» պատմական ռեկորդ է գրանցել«Լիվերպուլը» դարձել է Անգլիայի լիգայի գավաթի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած թիմը, հայտնում է Opta-ն: Մրցաշարի պատմության ընթացքում խփած գոլերի քանակը ակումբը հասցրել է 521-ի: Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում Առնե Սլոթի թիմը 4-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», որն առավելության էր հասել դիմակայության առաջին մրցավեճում՝ 1-0 հաշվով: «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի «Նյուքասլի» հետ, […] ...
15:08 07.02.2025
Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգՓետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր: Տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր […] ...
15:02 07.02.2025
Թրամփը Մայքլ Գավուքչյանին նշանակել է Նովեգիայում ԱՄՆ դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայազգի Մայքլ Է. Գավուքչյանին նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում Միացյալ Նահանգների դեսպան։ «Մայքլը փայլուն փաստաբան է: Նա նախկինում ծառայել է մեր երկրին որպես ԿՀՎ օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ The New York Times-ը հայտնել է, որ Գավուքչյանը մեծ գումարներ է […] ...