Axios. Ռուբիոն փետրվարին կայցելի Իսրայել, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Պաղեստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+5.09 oC

Axios. Ռուբիոն փետրվարին կայցելի Իսրայել, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Պաղեստին

08:52 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է փետրվարի կեսերին աշխատանքային շրջագայություն կատարել Մերձավոր Արևելքի երկրներ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Ակնկալվում է, որ պետքարտուղարը կմասնակցի փետրվարի 14-ին մեկնարկող Մյունխենի անվտանգության համաժողովին, որից հետո կմեկնի Մերձավոր Արեւելք։

«Իսրայելցի պաշտոնյաները և երկու բանիմաց աղբյուրներ Axios-ին հայտնել են, որ Ռուբիոն նախատեսում է Մյունխենից մեկնել տարածաշրջան և այցելել Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և, հնարավոր է՝ այլ երկրներ»,- նշել է պորտալը։

Պետդեպարտամենտը պաղեստինցի պաշտոնյաներին ասել է, որ Ռուբիոն կայցելի Պաղեստինի ինքնավարություն, եթե գնա Իսրայել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» պատմական ռեկորդ է գրանցել

15:14 07.02.2025

«Լիվերպուլը» պատմական ռեկորդ է գրանցել

«Լիվերպուլը» դարձել է Անգլիայի լիգայի գավաթի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած թիմը, հայտնում է Opta-ն: Մրցաշարի պատմության ընթացքում խփած գոլերի քանակը ակումբը հասցրել է 521-ի: Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում Առնե Սլոթի թիմը 4-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», որն առավելության էր հասել դիմակայության առաջին մրցավեճում՝ 1-0 հաշվով: «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի «Նյուքասլի» հետ, […] ...

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

15:08 07.02.2025

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր: Տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր […] ...

Թրամփը Մայքլ Գավուքչյանին նշանակել է Նովեգիայում ԱՄՆ դեսպան

15:02 07.02.2025

Թրամփը Մայքլ Գավուքչյանին նշանակել է Նովեգիայում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայազգի Մայքլ Է. Գավուքչյանին նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում Միացյալ Նահանգների դեսպան։ «Մայքլը փայլուն փաստաբան է: Նա նախկինում ծառայել է մեր երկրին որպես ԿՀՎ օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ The New York Times-ը հայտնել է, որ Գավուքչյանը մեծ գումարներ է […] ...

SHANTNEWS

15:00 07.02.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը

14:55 07.02.2025

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը։ Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։ «Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք»,-գրել է Փաշինյանը։ ...

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ Պեսկով

14:50 07.02.2025

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, ռուսական կողմը բաց է դրանց համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցությունների համար», – ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ կարգավորումը պետք է լինի բանակցությունների արդյունքում։ «Առայժմ այս առումով կոնկրետ ոչինչ չկա»,-հավելել է Պեսկովը։ ...

BACK_TO_TOP