08:42 07.02.2025
Գազայի հատվածի վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող ընդունվել առանց Պաղեստինի ազգային վարչակազմի համաձայնության։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պաղեստինի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնան։
«Ոչինչ հնարավոր չէ անել Գազայի հատվածի հետ կապված առանց Պաղեստինի ղեկավարության հավանության: Մենք մերժել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը շատ տարիներ առաջ, և մենք կմերժենք նրա ներկայիս առաջարկը», -ասել է Աբու Ռուդեյնան՝ ընդգծելով, որ Գազան «չի վաճառվում և սակարկելի չէ»:
Բացի այդ, նա նշել է, որ ներքին պաղեստինյան խնդրի լուծումը պետք է հետաձգվի։
15:02 07.02.2025
Թրամփը Մայքլ Գավուքչյանին նշանակել է Նովեգիայում ԱՄՆ դեսպան16:00 07.02.2025
Էլեկտրամոբիլների հետ աշխատելու առանձնահատկությունները. վերապատրաստվում են հրշեջ-փրկարարներըԷլեկտրամոբիլները, լինելով նորագույն տեխնոլոգիայի արդյունք, հաճախ ունենում են էլեկտրական անհայտ համակարգեր, որոնք կարող են վթարի ժամանակ վտանգ ներկայացնել ոչ միայն հրշեջ-փրկարարների, այլև վարորդների, ուղևորների և անցորդների համար։ Հաշվի առնելով, թե որքան կարևոր է էլեկտրամոբիլների հետ աշխատելու գործընթացում գիտելիքների և փորձի շարունակական զարգացման գործընթացը՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով Փրկարար ծառայության ենթակա մարզային ստորաբաժանումների […] ...
15:52 07.02.2025
Սպիտակ տունը Գլխավոր ծառայությունների վարչությանը հանձնարարել է խզել լրատվամիջոցների հետ պայմանագրերըՍպիտակ տունը հանձնարարել է Գլխավոր ծառայությունների վարչությանը խզել պայմանագրերը բոլոր լրատվամիջոցների հետ, հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով Սպիտակ տան նամակը։ Նամակում նշվում է, որ, ԱՄՆ վարչակազմի կարծիքով, «բացարձակապես բոլոր պայմանագրերը» պետք է խզվեն։ «Խնդրում եմ երկու բան արեք․ նախ՝ չեղարկեք բոլոր պայմանագրերը Politico-ի, BBC-ի, E&E-ի, Bloomberg-ի հետ: Եվ երկրորդ՝ չեղարկեք պայմանագրերը լրատվամիջոցների հետ, որոնք բացառապես […] ...
15:44 07.02.2025
«Ինտերը» խոշոր հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է «Ֆիորենտինային»: Դուբլ է գրանցել հարձակվող Մոյզե Քինը, մեկ գոլ էլ խփել է պաշտպան Լուկա Ռանիերին: «Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 69-րդ րոպեին: Ինձագիի գլխավորած թիմը 51 միավորով […] ...
15:30 07.02.2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային: Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության […] ...
15:23 07.02.2025
Բաքվում «Ռուսաստանի տան» ճակատագիրը կարող է որոշվել երկու նախագահների երկխոսության արդյունքում․ ՊեսկովԿրեմլը ցավում է Բաքվում ռուսական տունը փակելու որոշման համար և չի բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ցավում ենք դրա համար, մենք կարծում ենք, որ սա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմ շփումների միջոցով»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Ռուսաստանի […] ...
15:14 07.02.2025
«Լիվերպուլը» պատմական ռեկորդ է գրանցել«Լիվերպուլը» դարձել է Անգլիայի լիգայի գավաթի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած թիմը, հայտնում է Opta-ն: Մրցաշարի պատմության ընթացքում խփած գոլերի քանակը ակումբը հասցրել է 521-ի: Լիգայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում Առնե Սլոթի թիմը 4-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», որն առավելության էր հասել դիմակայության առաջին մրցավեճում՝ 1-0 հաշվով: «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի «Նյուքասլի» հետ, […] ...