09:45 07.02.2025
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի ներկայացուցիչը սադրիչ է անվանել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունները, ով Դուբլինին մեղադրել է պաղեստինցի փախստականների նկատմամբ կեղծավորության մեջ։
«Կարծում եմ, որ Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունները սադրիչ էին, և պետք է ուշադրությունը կենտրոնացնել Գազայի հատվածում պատերազմի ավարտի վրա, որպեսզի հրադադարի երկրորդ փուլն ուժի մեջ մտնի և մնացած պատանդներն ազատ արձակվեն»,-ասել է նա, մեջբերում է RTE-ն։
Փետրվարի 6-ին Կացն ասել էր, որ հանձնարարել է Իսրայելի պաշտպանության ուժերին պատրաստել ծրագիր, որը թույլ կտա Գազայի բնակիչներին կամավոր լքել պաղեստինյան անկլավը՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկի:
14:35 07.02.2025
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ թղթադրամով վճարում կատարած անձինՓետրվարի 6-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին 28-ամյա մի կին հաղորդում է տվել, որ անհայտ անձը Որոտանի փողոցում գտնվող իրենց խանութ-սրահից կատարել է 2500 դրամի գնում՝ վճարելով 10 հազար կեղծ թղթադրամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կեղծ թղթադրամով վճարումը կատարել է 29-ամյա մի երիտասարդ կին։ Նա հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը: Փաստաթղթերը ներկայացվել են […] ...
14:28 07.02.2025
Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար․ ՀՀ ԱՆՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար։ ...
14:20 07.02.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում փետրվարի 7-ի և 8-ի երեկոյան ժամերին, 9- գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում փետրվարի7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14- 17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի […] ...
14:13 07.02.2025
Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են տրանսպորտում վճարում կատարել․ ԿոստանյանԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը լուսանկար է հրապարակել ու հայտնել, թե ինչ կտրոններով են քաղաքացիները փորձել վճարումներ կատարել հանրային տրանսպորտում։ «Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները։ Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել։ Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ […] ...
14:06 07.02.2025
Վինիսիուսը գայթակղիչ առաջարկ է ստացել Սաուդյան ԱրաբիայիցՍաուդյան Պրո լիգան ներկայացնող ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին 5 տարվա պայմանագիր կնքելու դիմաց առաջարկել է շուրջ 1 միլիարդ եվրո, հայտնում է RMC Sport-ը: 24-ամյա աստղը մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ զրույցներում խոստովանել է, որ դժվար է դիմանալ գայթակղությանը: «Ռեալը» չի փորձի մտափոխել Վինիսիուսին, եթե նա որոշի ընդունել առաջարկը: Հավանական գործարքից «Ռեալը» կարող է […] ...
13:59 07.02.2025
Ուկրաինան ցանկանում է խորհրդակցություններ ունենալ ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալՈւկրաինական պատվիրակությունը Մյունխենի անվտանգության համաժողովում կներկայացնի Կիևում հակամարտությունը դադարեցնելու իր տեսլականը, Կիևը ցանկանում է խորհրդակցություններ անցկացնել Միացյալ Նահանգների հետ, նախքան Վաշինգտոնը պլաններ մշակի Ուկրաինայի վերաբերյալ, ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա փետրվարի 14-16-ը։ «Ուկրաինական պատվիրակությունը կներկայացնի իր դիրքորոշումը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ և իր տեսակետներն այն մասին, թե ինչպես […] ...