WSJ. ԱՄՆ Առողջապահության նախարարությանը սպառնում են զանգվածային կրճատումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+5.09 oC

WSJ. ԱՄՆ Առողջապահության նախարարությանը սպառնում են զանգվածային կրճատումներ

09:35 07.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է աշխատանքից ազատել Առողջապահության և հասարակական ծառայությունների նախարարության հազարավոր աշխատակիցների։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Սպիտակ տունն արդեն պատրաստում է գործադիր հրաման, որի ստորագրումից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, Սննդի և դեղերի վարչությունը և ԱՄՆ առողջապահության նախարարության մի շարք այլ գերատեսչություններ պետք է կրճատեն իրենց անձնակազմը։

Գործադիր հրամանը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ, երբ ավարտվի հետաձգված ազատման առաջարկը, որը թույլ է տալիս դաշնային կառավարության աշխատակիցներին կամավոր լքել իրենց աշխատանքը՝ ութ ամսվա վարձատրության դիմաց:

Հինգշաբթի ավելի վաղ, Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի դաշնային դատարանը կառավարության աշխատակիցների՝ փոխհատուցման դիմաց հրաժարականի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգեց մինչև փետրվարի 10-ը:

Հնարավոր է, որ երկուշաբթի օրը կայանալիք դատական ​​նիստից հետո, այդ օրը կրկին հետաձգվի։ NBC հեռուստատեսության տվյալներով՝ ավելի քան 60 հազար մարդ արդեն համաձայնել է աշխատանքից ազատմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 07.02.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը

14:55 07.02.2025

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը։ Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։ «Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք»,-գրել է Փաշինյանը։ ...

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ Պեսկով

14:50 07.02.2025

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, ռուսական կողմը բաց է դրանց համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցությունների համար», – ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ կարգավորումը պետք է լինի բանակցությունների արդյունքում։ «Առայժմ այս առումով կոնկրետ ոչինչ չկա»,-հավելել է Պեսկովը։ ...

ԶՊՄԿ-ն գործադուլի պատճառով օրական 400 միլիոն դրամի վնաս է կրել

14:43 07.02.2025

ԶՊՄԿ-ն գործադուլի պատճառով օրական 400 միլիոն դրամի վնաս է կրել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ մեկ շաբաթ կոմբինատի մի խումբ աշխատակիցների և կոմբինատի հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոն դրամի վնաս։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ «Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց […] ...

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ թղթադրամով վճարում կատարած անձին

14:35 07.02.2025

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ թղթադրամով վճարում կատարած անձին

Փետրվարի 6-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին 28-ամյա մի կին հաղորդում է տվել, որ անհայտ անձը Որոտանի փողոցում գտնվող իրենց խանութ-սրահից կատարել է 2500 դրամի գնում՝ վճարելով 10 հազար կեղծ թղթադրամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կեղծ թղթադրամով վճարումը կատարել է 29-ամյա մի երիտասարդ կին։ Նա հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը: Փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար․ ՀՀ ԱՆ

14:28 07.02.2025

Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար․ ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար։ ...

BACK_TO_TOP