22:26 06.02.2025
Հաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք ավտոճանապարհները հաճախ դարձնում են դժվարանցանելի, վտանգավոր և պատճառ հանդիսանում տրանսպորտային միջոցների արգելափակման, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։
Ավտոմեքենաների արգելափակումները, հատկապես միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին, ամենատարածված խնդիրներից են, որոնք հաճախ խոչընդոտում են բնականոն երթևեկությանը և առաջացնում լրացուցիչ խնդիրներ:
Բնակչության անվտանգություն ապահովելու և տեղումներով պայմանավորված արտակարգ դեպքերին արագ արձագանքելու նպատակով հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվում է հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում ծավալվում հենակետեր։
Փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են քաղաքացիների կողմից ստացված բազմաթիվ ահազանգերին. փետրվարի 6-ին հանրապետության ավտոճանապարհների խնդրահարույց հատվածներում արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների 8 դեպք։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 78 տրանսպորտային միջոց, 204 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
01:16 07.02.2025
Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան02:26 07.02.2025
Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն ենՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ 4 խաղափուլից հետո մեր շախմատիստները ունեն 3.5 միավոր։ Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ռուս գրոսմայստեր Վոլոդար Մուրզինը: ...
02:18 07.02.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. կան տուժածներՓետրվարի 6-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ ՀԱԹ-ից դեպի 15-րդ թաղամաս տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ (արգելափակված)։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1983 […] ...
01:16 07.02.2025
Էդգար Բաբայանն ավարտել է կարիերանՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, դանիական «Ռաներսի» հարձակվող Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան, հայտնում է ակումբի կայքը: «Դժվար ավարտ է: Ես շատ եմ պայքարել՝ խաղադաշտ վերադառնալու համար, բայց այն ցավերը, որ զգում եմ խաղերի ժամանակ, ցավոք, դա դարձնում են անհնարին: Իմ ու ակումբի միջև լավ խոսակցություն է եղել: Շնորհակալ եմ, որ կարողացա կարիերաս ավարտել հենց «Ռաներսում»: […] ...
01:04 07.02.2025
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածըՓետրվարի 6-ին, ժամը 18:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo» մակնիշի […] ...
00:34 07.02.2025
Մանրամասներ Բաքվում հայ գերիների գործով վերսկսված դատավարության մասինԱյսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում վերսկսվել են Արցախի նախկին ղեկավարների ու գերեվարված մյուս մեր հայրենակիցների գործերով դատավարությունները: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին ու ի՞նչ մթնոլոտրում է անցնում դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դատարան գործերը հանձնելուց առաջ, այդ գործը երկու մասի էր բաժանվել: Ռուբեն վարդանյանի գործն առանձնացվել էր, իսկ մյուս գործով անցնում են 15 […] ...
00:29 07.02.2025
Նիդերլանդների հավաքականի հարձակվողը պայմանական ազատազրկման է դատապարտվելՆիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը 4 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է RMC Sport-ը: 2024 թվականի օգոստոսի 6-ին Մոնակոյի պարեկները ֆուտբոլիստի օրգանիզմում 1.01մգ ալկոհոլ էին հայտնաբերել: Բրազիլական «Կորինտիանսի» ֆուտբոլիստը նաև տուգանվել է 9000 եվրոյով և 2 տարով զրկվել է Մոնակոյում մեքենա վարելու իրավունքից: Նիդերլանդցին Եվրոպայից հեռանալուց հետո ակումբային […] ...