17:45 06.02.2025
2025 թվականի հունվարի 27-31-ը ԵՄ Թայեքս (TAIEX) գործիքի շրջանակում Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության հրավերով ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հարկադիր վերադարձի կազմակերպման Ֆրանսիայի փորձի վերաբերյալ ճանաչողական այցին։
Պատվիրակության կազմում էին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՆԳՆ միջազգային համագործակցության, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի բաժնի և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։
Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի վերադարձի կազմակերպման համար պատասխանատու կառույցներում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնագիտացված կառույցների գործառույթներն ու փորձառությունը՝ սահմանային անցման կետերով անձանց տեղաշարժի ապահովման, օտարերկրացիների նույնականացման, փաստաթղթերի և ինքնության կեղծման դեմ պայքարի, արտաքսման ենթակա անձանց ուղեկցության (escort) հարցերի շուրջ։
Պատվիրակությունն այցելել է նաև փաստաթղթեր չունեցող անձանց (օտարերկրացիների) համար նախատեսված ժամանակավոր պահման վարչական կենտրոն և տեղում ծանոթացել կենտրոնի գործունեությանը։
Ֆրանսիացի գործընկերների փորձը հաշվի առնելով առաջարկվել է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ԵՄ ծրագրային շրջանակներում համագործակցություն հաստատել վերադարձի կազմակերպման հարցերի շուրջ։
Բարձր է գնահատվել Հայաստանի սեփական քաղաքացիների հետընդունման (readmission) ուղղությամբ կատարված աշխատանքները։
Համագործակցության համար Հայաստանյան պատվիրակությունը առաջարկել է Ֆրանսիայի փորձի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով վերադարձի կազմակերպման երկարատև փորձառությունն ու մասնագիտացված կառույցների գործունեությունը, ինչպես նաև՝ սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների գործածության առումով փորձի տրամադրում, կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցություն։
Այցն արդյունավետ էր հաշվի առնելով Հայաստանում այդ ոլորտում կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը, հատկապես՝ ԵՄ հետ մեկնարկած վիզաների ազատականացման համատեքստում՝ որպես կարևոր ուղղություն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա հարցերը քննարկել Ֆրանսիայի ոստիկանության կապի սպա՝ պարոն Օլիվիյե Լեֆեբղի հետ։
23:41 06.02.2025
Վարչապետը հանդիպել է Heritage հիմնադրամի ներկայացուցիչներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների Heritage հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համատեքստում կարևորվել է երկկողմ փոխգործակցության զարգացումը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Մտքեր են փոխանակվել ի շուրջ: ...
23:35 06.02.2025
ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի դեկան Սլագյանա ՏասևայինՓետրվարի 6-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) դեկան Սլագյանա Տասևային, հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և դեկան Սլագյանա Տասևայի հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և […] ...
23:23 06.02.2025
Մեր խմբում թույլ թիմեր չկան. Արմեն ԳյուլբուդաղյանցՀայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է երիտասարդական Եվրոյի որակավորման փուլի վիճակահանության մասին և ասել է, որ Հայաստանի թիմին բարդ հանդիպումներ են սպասվում: «Խաղալու ենք շատ ուժեղ թիմերի դեմ: Մեր խմբում թույլ թիմեր չկան: Փորձելու ենք քաղել առավելագույնը: Հիմա սպասում ենք խմբի խաղացանկի հաստատմանը, որից հետո արդեն կկարողանանք ավելի հստակ պատկերացում կազմել նաև […] ...
23:11 06.02.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:02 06.02.2025
Կարեն Խաչանովը տպավորիչ ցուցանիշի է հասել վերջին 5 ամիսներին անցկացրած խաղերի արդյունքումԱշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը տպավորիչ ցուցանիշի է հասել նախորդ 5 ամիսներին անցկացրած խաղերի արդյունքում, տեղեկացնում է Championat-ը: Սեպտեմբերի 9-ին ավարտված ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո Կարենն անցկացրել է 23 խաղ, որոնցից հաղթել է 16-ը: Հաղթանակների 70 տոկոս ցուցանիշով նա 7-րդ լավագույն ցուցանիշն ունի ATP-ում: Նախորդ 5 ամսվա ընթացքում հաղթանակների ամենաբարձր տոկոսային ցուցանիշը գրանցել է աշխարհի […] ...
22:53 06.02.2025
Գիտագործնական կոնֆերանս՝ «Ռազմական գիտության ապագան ՀՀ զինված ուժերի կերպափոխման համատեքստում» խորագրովՓետրվարի 6-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել գիտագործնական կոնֆերանս՝ «Ռազմական գիտության ապագան ՀՀ զինված ուժերի կերպափոխման համատեքստում» խորագրով: Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է նմանօրինակ քննարկումների անցկացումը: ...