Արագածոտնի մարզում բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
0.09 oC

Արագածոտնի մարզում բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժածներ

17:16 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 6-ին՝ ժամը 15։05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1991 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

«VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 1 զոհ և 1 տուժած․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորի դին։ Վարորդը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրականությանը չի համապատասխանում․ ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին

22:13 06.02.2025

Իրականությանը չի համապատասխանում․ ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին

ԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։ Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ […] ...

Վարչապետը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետ

22:06 06.02.2025

Վարչապետը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետ

Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն […] ...

SHANTNEWS

22:00 06.02.2025

SHANTNEWS

Իրանը և Հայաստանը այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի հարցում նույն տեսակետն ունեն

21:44 06.02.2025

Իրանը և Հայաստանը այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի հարցում նույն տեսակետն ունեն

Իրանի գլխավոր հանձնառությունն է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ընդգծելով, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում միջազգային սահմանների փոփոխությանը: Ասուլիսի մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ շարժ կա. Թրամփ

21:29 06.02.2025

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ շարժ կա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար և, որ այդ ուղղությամբ արդեն շարժ կա։ «Մենք շատ քրտնաջան աշխատում ենք: Եվ ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում այն դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական գործողությունները: Սպիտակ տան առաջնորդը, որ Վաշինգտնում մասնակցել է «Ազգային […] ...

Հայաստանի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Վան»

21:06 06.02.2025

Հայաստանի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Վան»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Անատոլի Այվազովը տեղափոխվել է «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրիի «Շիրակի», «Ուրարտուի», «Փյունիկի» ու «Նոայի» կազմերում: Այվազովի նախորդ ակումբը «Վեսթ Արմենիան» էր: 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 2 հանդիպում: ...

BACK_TO_TOP