16:39 06.02.2025
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 7-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
22:13 06.02.2025
Իրականությանը չի համապատասխանում․ ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերինԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։ Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ […] ...
22:06 06.02.2025
Վարչապետը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետՎաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն […] ...
21:44 06.02.2025
Իրանը և Հայաստանը այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի հարցում նույն տեսակետն ունենԻրանի գլխավոր հանձնառությունն է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ընդգծելով, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում միջազգային սահմանների փոփոխությանը: Ասուլիսի մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
21:29 06.02.2025
Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ շարժ կա. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար և, որ այդ ուղղությամբ արդեն շարժ կա։ «Մենք շատ քրտնաջան աշխատում ենք: Եվ ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում այն դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական գործողությունները: Սպիտակ տան առաջնորդը, որ Վաշինգտնում մասնակցել է «Ազգային […] ...
21:06 06.02.2025
Հայաստանի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Վան»Հայաստանի հավաքականի դարպասապահ Անատոլի Այվազովը տեղափոխվել է «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրիի «Շիրակի», «Ուրարտուի», «Փյունիկի» ու «Նոայի» կազմերում: Այվազովի նախորդ ակումբը «Վեսթ Արմենիան» էր: 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 2 հանդիպում: ...