Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. հայտնի են լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
0.09 oC

Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. հայտնի են լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները

16:06 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավարտին են մոտենում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որի շրջանակում հայտնի են դարձել նաև լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները:

Լեռնադահուկի հսկա ոլորավայրէջք մրցաձևում ոսկե մեդալը նվաճել է Երևանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալին արժանացել է երևանցի Աշոտ Կարապետյանը, լավագույն եռյակը եզրափակել է դարձյալ Երևանի թիմից Մարկ Ստեփանյանը:

Կանանց պայքարում առաջին երկու տեղերը զբաղեցրել են Ծաղկաձորի ներկայացուցիչներ Արուս Եղիզարյանն ու Անի Մանուկյանը: Լավագույն եռյակը եզրափակել է Ալեքսանդրա Մալխասյանը Սոչիից:

Կայացել է նաև սնոուբորդի հսկա ոլորավայրէջք մրցաձևի մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 20 տղա և երկու աղջիկ:

Տղամարդկանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Նորիկ Թադևոսյան, երկրորդ տեղը զբաղեցրել է Կարեն Սաֆարյանը Ծաղկաձորից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կարեն Միրզոյանը Վանաձորից: Կանանց պայքարում ոսկե մեդալը նվաճել է Լիլիթ Պետրոսյանը Մոսկվայից, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Հասմիկ Մելիքյանը Երևանից:

Համահայկական ձմեռային խաղերի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումներին ընդհանուր առմամբ 70 մարզիկ է մասնակցել Լիբանանից, Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից ու Հայաստանից: Մրցումներն անցկացվել են Ապարանի «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային գոտում:

Համահայկական խաղերի ծրագրով անցկացվող հոկեյի մրցումներում ևս հաղթողները հայտնի են: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Դոնի Նախիջևանի թիմը, որը վերջին՝ երրորդ խաղում 10:6 հաշվով առավելության է հասել Մոնրեալի թիմի նկատմամբ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիմը, որը վերջին խաղում 10:5 հաշվով հաղթել է Վոլգոգրադի թիմին: Վերջինս բավարարվել է բրոնզե մեդալով:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն անցկացվում են հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցում աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից: Համահայկական խաղերը սպասարկում են 76 մրցավարներ: Խաղերի գլխավոր մրցավարը Դավիթ Բաղումյանն է:

Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կտևեն մինչև փետրվարի 7-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ շարժ կա. Թրամփ

21:29 06.02.2025

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ շարժ կա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար և, որ այդ ուղղությամբ արդեն շարժ կա։ «Մենք շատ քրտնաջան աշխատում ենք: Եվ ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում այն դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական գործողությունները: Սպիտակ տան առաջնորդը, որ Վաշինգտնում մասնակցել է «Ազգային […] ...

Հայաստանի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Վան»

21:06 06.02.2025

Հայաստանի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Վան»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Անատոլի Այվազովը տեղափոխվել է «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Դարպասապահը կարիերայի ընթացքում հանդես է եկել Գյումրիի «Շիրակի», «Ուրարտուի», «Փյունիկի» ու «Նոայի» կազմերում: Այվազովի նախորդ ակումբը «Վեսթ Արմենիան» էր: 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 2 հանդիպում: ...

ՀՀ Առողջապահության նախարարը պատասխանել է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին

20:50 06.02.2025

ՀՀ Առողջապահության նախարարը պատասխանել է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանում է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին: «Սրանք ամենաշատը բարձրաձայնվող հարցերն էին. եթե ունենաք հավելյալ պարզաբանումների կարիք, կպատասխանենք մեկնաբանությունների բաժնում, կարող եք նաև զանգահարել մեր թեժ գծին` 8003 հեռախոսահամարով»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում: ...

Մերձմոսկովյան շրջանում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

20:36 06.02.2025

Մերձմոսկովյան շրջանում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Մոսկվայի մարզի Ռամենսկոյե թաղամասում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։ Նա մասնավորապես նշել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մյաչկովոյի օդանավակայանի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռն ընկել է դաշտում: Վթարի հետևանքով զոհված մարդկանց ինքնությունն ու դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են։ […] ...

Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում

20:13 06.02.2025

Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում

Թուրքիայում տղամարդը ոսկերչական խանութը թալանելուց հետո երեք օր շարունակ թաքնվել է առևտրի կենտրոնում, հաղորդում է Haberler-ը։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Մի տղամարդ ներխուժել է Ադանայի առևտրի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ, շրջել է սրահով և հափշտակել 3 կգ ոսկյա զարդեր և 100 հազար լիրա։ Հաջորդ երեք օրերը գողն անցկացրել […] ...

SHANTNEWS

20:00 06.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP