ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+1.09 oC

ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար

15:36 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մտահոգություն է հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ մատնանշելով, որ երկրի արդյունաբերական ոլորտի առաջատարի աշխատանքի պարապուրդը կազդի տնտեսական ցուցանիշների, արտահանման, հարկերի հավաքագրման վրա՝ առաջացնելով սոցիալական խնդիրներ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է փետրվարի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։Պապոյանը կարծիք է հայտնել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակը և կոմբինատի պարապուրդի հարցը արհմիությունների ու կոմբինատի ղեկավարության խնդիրն է։

«Որպես Էկոնոմիկայի նախարարություն, բնականաբար, մենք շատ կուզենք, որ մեկ օր շուտ վերսկսվի հանքարդյունաբերության գործունեությունը»,-ասել է Պապոյանը։ Նրա գնահատմամբ՝ երկրի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն ամեն ինչ մտցվում է կառավարության դաշտ։

«Ամբողջ աշխարհում աշխատավարձի և աշխատանքային պայմանների հարցերը լուծվում են ուժեղ արհմիությունների միջոցով և օրենսդրության շրջանակում, իսկ պետության խնդիրն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արհմիությունները և կազմակերպությունները կարողանան պաշտպանել իրենց շահերն ու բանակցությունների արդյունքում լուծումներ գտնեն»,-նշել է նա։

Գևորգ Պապոյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը կոմբինատում ունի մոտավորապես 22 տոկոս մասնաբաժին, ինչի արդյունքում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 35 մլրդ դրամ։

«Իդեալական տարբերակը կոմբինատի աշխատանքը հնարավորինս շուտ վերսկսելն է»,- ավելացրել է Էկոնոմիկայի նախարարը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կոմբինտաի արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ արձագանքելով տարածվող լուրերին կոմբինատի որոշ աշխատակիցների կողմից գործադուլ իրականացնելու մասին։Հայտարարության մեջ նշված էր, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային  պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն  սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը:

««ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի  աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։ Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական  ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։ Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված  կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի: Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները  խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝  համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի»,-նշված էր կոմբինատի հայտարարության մեջ»,- ասված էր հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պահպանում է առաջին տեղը. Եվրո-2026

19:54 06.02.2025

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պահպանում է առաջին տեղը. Եվրո-2026

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի չորրորդ տուրում հյուրընկալվել էր Ալբանիայի թիմին ու հաղթել է 5-1 հաշվով: Դենիս Նևեդրովը ձևակերպել է հեթ-տրիկ, մեկական գոլ են խփել Նիկիտա Խրոմիխն ու Արթուր Մելքոնյանը: Ռուբեն Նազարեթյանի թիմը 10 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Խմբի մյուս խաղում Ղազախստանի հավաքականը 7-3 հաշվով հաղթել […] ...

ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ

19:50 06.02.2025

ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ։ Նպատակն է՝ տեղում ծանոթանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին։ ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային […] ...

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

19:45 06.02.2025

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 6-ին հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին: Աննա Վարդապետյանը ճանաչողական այցով Գլխավոր դատախազությունում գտնվող աշակերտներին ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանությանը: Դպրոցների սաների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում […] ...

ՀԱՄԱՍ-ը արաբ առաջնորդներին կոչ է անում հանդիպում կազմակերպել Գազայի հարցով Թրամփի առաջարկների շուրջ

19:37 06.02.2025

ՀԱՄԱՍ-ը արաբ առաջնորդներին կոչ է անում հանդիպում կազմակերպել Գազայի հարցով Թրամփի առաջարկների շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել արաբ առաջնորդներին շտապ հանդիպում անցկացնել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների ֆոնին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Քասեմի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «Մենք կտրականապես մերժում ենք Թրամփի հայտարարությունները. Գազայի հատվածը պատկանում է միայն նրա բնակիչներին, և նրանք չեն լքի այն»,-նշել է նա: Նա […] ...

«Աթլետիկոն» ծաղրել է «Ռեալին»

19:29 06.02.2025

«Աթլետիկոն» ծաղրել է «Ռեալին»

«Աթլետիկոն» մադրիդյան դերբիին ընդառաջ ծաղրել է «Ռեալին»՝ Լա լիգայի մրցավարության հարցով պաշտոնական բողոքարկման համար: «Աթլետիկոյի» էջը սոցիալական ցանցերում գծանկար է հրապարակել, որտեղ 4 կետ է նշվում, թե ինչպես պետք է պատրաստվել դերբիին: 1. ֆիզիկական պատրաստություն, 2.նախախաղային մերսում, 3.մրցակցի ուսումնասիրություն, իսկ վերջում՝ պաշտոնական հեռուստաալիքի օգտագործում՝ մրցավարների վրա ճնշում գործադրելու համար: «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ» խաղը […] ...

Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ

19:21 06.02.2025

Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով, մասնավորապես․ 2025 թվականի մարտի 1-ից դրոշմավորվելու են գազավորված և ոչ ալկոհոլային ըմպելիքները, մակարոնեղենը, թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները։ 2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերքը, մսամթերքը, երշիկեղենը և կենդանիների կերը։ 2025 […] ...

BACK_TO_TOP