14:15 06.02.2025
Ֆրանսիական Mirage առաջին կործանիչները ժամանել են Ուկրաինա, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։
«2024 թվականի հունիսի 6-ին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Ուկրաինա ֆրանսիական Mirage 2000-ների մատակարարման մասին: Դրանցից առաջինը Ուկրաինա է ժամանել այսօր»,- սոցցանցում գրել է նախարարը։
Ըստ Լեկորնուի՝ ուկրաինացի օդաչուները մի քանի ամիս սովորել են Ֆրանսիայում դրանք վարելու համար:
19:45 06.02.2025
Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 6-ին հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին: Աննա Վարդապետյանը ճանաչողական այցով Գլխավոր դատախազությունում գտնվող աշակերտներին ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանությանը: Դպրոցների սաների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում […] ...
19:37 06.02.2025
ՀԱՄԱՍ-ը արաբ առաջնորդներին կոչ է անում հանդիպում կազմակերպել Գազայի հարցով Թրամփի առաջարկների շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել արաբ առաջնորդներին շտապ հանդիպում անցկացնել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների ֆոնին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Քասեմի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «Մենք կտրականապես մերժում ենք Թրամփի հայտարարությունները. Գազայի հատվածը պատկանում է միայն նրա բնակիչներին, և նրանք չեն լքի այն»,-նշել է նա: Նա […] ...
19:29 06.02.2025
«Աթլետիկոն» ծաղրել է «Ռեալին»«Աթլետիկոն» մադրիդյան դերբիին ընդառաջ ծաղրել է «Ռեալին»՝ Լա լիգայի մրցավարության հարցով պաշտոնական բողոքարկման համար: «Աթլետիկոյի» էջը սոցիալական ցանցերում գծանկար է հրապարակել, որտեղ 4 կետ է նշվում, թե ինչպես պետք է պատրաստվել դերբիին: 1. ֆիզիկական պատրաստություն, 2.նախախաղային մերսում, 3.մրցակցի ուսումնասիրություն, իսկ վերջում՝ պաշտոնական հեռուստաալիքի օգտագործում՝ մրցավարների վրա ճնշում գործադրելու համար: «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ» խաղը […] ...
19:21 06.02.2025
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով, մասնավորապես․ 2025 թվականի մարտի 1-ից դրոշմավորվելու են գազավորված և ոչ ալկոհոլային ըմպելիքները, մակարոնեղենը, թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները։ 2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերքը, մսամթերքը, երշիկեղենը և կենդանիների կերը։ 2025 […] ...
19:14 06.02.2025
Հայաստանի պաշտպանական հնարավորությունները թույլ չեն և այդ կարողությունները պետք չէ թերագնահատել. Իրանի դեսպանՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլերի կդիմի Իրանը, եթե հատվեն նրա կողմից առաջ քաշված կարմիր գծերը, և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ասել է, որ Իրանը դիվանագիտական ճանապարհով կանի ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում կանխվի նոր էսկալացիան։ «Մենք կողմնակից ենք դիվանագիտական երկխոսության միջոցով վիճահարույց խնդիրները […] ...
19:06 06.02.2025
«Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը. ՌոնալդուՊորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Canal 11-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարիերայի ավարտից հետո մտադիր չէ վերադառնալ «Սպորտինգ»: ««Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը, քանի որ դա անիմաստ է: Դա չի նշանակում, որ ես չեմ սիրում պորտուգալական ֆուտբոլը կամ որ […] ...