13:52 06.02.2025
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում կհստակեցվի տարակարգի համար ուսուցչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որոշակի հստակեցումներ կիրականացվեն ընթացակարգերի հետ կապված:
Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, միայն 2024 թ. պետբյուջեի շրջանակում գործել է 4 տարբեր ծրագիր, որոնցից մեկը կամավոր ատեստավորումն է։ Ըստ նախարարի՝ չորս տարիների կամավոր ատեստավորման արդյունքում 6100-ից ավելի ուսուցիչ կամ Հայաստանում աշխատող ուսուցիչների շուրջ 20 տոկոսն օգտվել է ծրագրից: Վերջիններս արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ։ «Կարևոր է, որ այս ծրագրի շրջանակում նաև 2023-2024 թթ. ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն է ստացել շարունակել իր աշխատանքը: Եվ պետք է հիշեցնեմ, որ Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով այժմ 49 ուսուցիչ պետական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերն աշխատում են: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: «Մենք շարունակական աշխատանք ենք տանում, որ մեր գործող ընթացակարգերը անընդհատ լավարկվեն, վերանայվեն, որպեսզի դրանք լինեն ավելի պարզ, միանշանակ և ծառայեն իրենց նպատակին: Այս տրամաբանությամբ ենք առաջարկվում նաև այս փոփոխությունները տարակարգի մեխանիզմում: Առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով, որը թե՛ ռեսուրսի խնայողության տեսանկյունից է կարևոր, թե՛ հաշվի առնելով, որ կրթության կառավարման տեղեկատվական հարթակում արդեն իսկ բավարար տվյալներ կան, հնարավորություն կտա կրճատել այն փաստաթղթերի ծավալը, որը պետք է ներկայացվի, և կրկնակի գործ չանել ուսուցիչների համար, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային մատյանում լրացված դասի պլաններն արդեն իսկ բավարար կլինեն. դրանք առանձին լրացնելու կարիք չկա: Այս փոփոխությամբ մենք նաև հնարավորություն ենք տալու, որպեսզի, ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը դիտարկելով՝ հանձնաժողովն իրավասու լինի համապատասխան տարակարգ շնորհելու:
Հիմա ուսուցիչը կարող է դիմել 3-րդ աստիճանի տարակարգի, հանձնաժողովն ուսումնասիրի և տեսնի, որ նրա փաստաթղթերը համապատասխանում են, դիցուք, 4-րդ կամ 2-րդ աստիճանի տարակարգին, բայց նման որոշում կայացնելու իրավունք չունի, որովհետև կարող է արձագանքել միայն ուսուցչի առաջարկած տարակարգին, և սա նույնպես կրկնակի վարչարարություն է առաջացնում, որովհետև ստիպված է լինում մերժել, և ուսուցիչը ստիպված է լինում դիմել այլ տարակարգի համար: Այս կարգավորումներն էապես պարզեցնում են այս հանգամանքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ կճշգրտվի նաև հավելավճարի հաշվարկը. հավելավճարը կհստակեցվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերի տրամաբանությունը: Առաջարկվող կարևոր փոփոխություն է նաև համատեղությամբ աշխատանքի պարագայում հավելավճար տրամադրելու մասին կարգավորումը: «Կարևոր եմ համարում նաև, որ մենք հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով 1-ին և 2-րդ տարակարգի ստացման հնարավորություն ենք ստեղծում այն պարագայում, երբ որ հերթական ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր ոլորտներից 80-89 տոկոս արդյունք է կամ 90-100 տոկոսը»,-նշել է ԿԳՄՍ նախարարը:
Նախարարը հավելել է նաև, որ հստակեցվել են դասընթացների հանդեպ պահանջները, որոնք նախկինում ավելի անորոշ էին, այս պարագայում որոշվել է, որ նախարարության կողմից ֆիքսված լինելը պարտադիր պայման է: «Այս պահին համակարգում կա 300-400 հազար դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ, 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ: Այս ուսուցիչները հենց այն ուսուցիչներն են, որոնք թե՛ կամավոր ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
17:40 06.02.2025
Ֆրանսիան արգելափակել է Փարիզի Ռուսական տան հաշիվները19:37 06.02.2025
ՀԱՄԱՍ-ը արաբ առաջնորդներին կոչ է անում հանդիպում կազմակերպել Գազայի հարցով Թրամփի առաջարկների շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել արաբ առաջնորդներին շտապ հանդիպում անցկացնել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների ֆոնին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հազեմ Քասեմի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ «Մենք կտրականապես մերժում ենք Թրամփի հայտարարությունները. Գազայի հատվածը պատկանում է միայն նրա բնակիչներին, և նրանք չեն լքի այն»,-նշել է նա: Նա […] ...
19:29 06.02.2025
«Աթլետիկոն» ծաղրել է «Ռեալին»«Աթլետիկոն» մադրիդյան դերբիին ընդառաջ ծաղրել է «Ռեալին»՝ Լա լիգայի մրցավարության հարցով պաշտոնական բողոքարկման համար: «Աթլետիկոյի» էջը սոցիալական ցանցերում գծանկար է հրապարակել, որտեղ 4 կետ է նշվում, թե ինչպես պետք է պատրաստվել դերբիին: 1. ֆիզիկական պատրաստություն, 2.նախախաղային մերսում, 3.մրցակցի ուսումնասիրություն, իսկ վերջում՝ պաշտոնական հեռուստաալիքի օգտագործում՝ մրցավարների վրա ճնշում գործադրելու համար: «Ռեալ Մադրիդ» – «Աթլետիկո Մադրիդ» խաղը […] ...
19:21 06.02.2025
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով, մասնավորապես․ 2025 թվականի մարտի 1-ից դրոշմավորվելու են գազավորված և ոչ ալկոհոլային ըմպելիքները, մակարոնեղենը, թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները։ 2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերքը, մսամթերքը, երշիկեղենը և կենդանիների կերը։ 2025 […] ...
19:14 06.02.2025
Հայաստանի պաշտպանական հնարավորությունները թույլ չեն և այդ կարողությունները պետք չէ թերագնահատել. Իրանի դեսպանՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլերի կդիմի Իրանը, եթե հատվեն նրա կողմից առաջ քաշված կարմիր գծերը, և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ասել է, որ Իրանը դիվանագիտական ճանապարհով կանի ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում կանխվի նոր էսկալացիան։ «Մենք կողմնակից ենք դիվանագիտական երկխոսության միջոցով վիճահարույց խնդիրները […] ...
19:06 06.02.2025
«Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը. ՌոնալդուՊորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Canal 11-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարիերայի ավարտից հետո մտադիր չէ վերադառնալ «Սպորտինգ»: ««Սպորտինգն» իմ թիմն է, ես սիրում եմ նրանց խաղը դիտել, բայց երբեք չեմ դիտարկել այնտեղ վերադառնալու հնարավորությունը, քանի որ դա անիմաստ է: Դա չի նշանակում, որ ես չեմ սիրում պորտուգալական ֆուտբոլը կամ որ […] ...
19:00 06.02.2025
Լավրովը Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և ՍիրիայումԹուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի օրը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը։ «Այսօր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները […] ...