ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+2.09 oC

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

13:38 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների հանձնաժողովների նախագահների խորհրդակցությունը տեղի կունենա փետրվարի 7-ին Մոսկվայում։

Այս մասին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

«Վաղը մենք, ի դեպ, ՀԱՊԿ-ի հարցերով հանդիպում ենք հանձնաժողովների նախագահների հետ», – ասել է նա Պետդումայի պրոֆիլային  հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին

18:55 06.02.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված […] ...

Թուրքական կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացրել Թրամփի հայտարարությունների դեմ

18:49 06.02.2025

Թուրքական կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացրել Թրամփի հայտարարությունների դեմ

Թուրքական «Vatan» («Հայրենիք») կուսակցությունը բողոքի ցույց է անցկացրել Անկարայում ԱՄՆ դեսպանատան դիմաց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածից «պաղեստինցիներին վտարելու» իր մտադրության մասին։ «Vatan» կուսակցության ղեկավարության անդամ Ութքու Ռեյհանը, արձագանքելով Թրամփի հայտարարություններին, ասել է. «ԱՄՆ-ի ծրագրերը Գազայի հարցում ավելի լայն նախագծի՝ «Մեծ Քուրդիստանի» ստեղծման մաս են կազմում (ըստ թուրք […] ...

Հայտնի են Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները

18:44 06.02.2025

Հայտնի են Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները

Ամփոփվել են ՀՀ վարչապետի 2025 թ. հունվարի 15-ի որոշմամբ ստեղծված Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների մրցույթի արդյունքները։ Հաղթող ճանաչված և Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպություններն են․ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Արփի Հարությունյան։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ Դանիել Իոաննիսյան։ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն, ներկայացուցիչ՝ […] ...

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ այսպես կոչված միջանցքի հարցում Հայաստանի հետ նույն դիրքորոշումն ունի. Մեհդի Սոբհանի

18:38 06.02.2025

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ այսպես կոչված միջանցքի հարցում Հայաստանի հետ նույն դիրքորոշումն ունի. Մեհդի Սոբհանի

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի հարցում նույն տեսակետն ունի, ինչ Հայաստանը։ Իրանն այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին, քանի որ դա վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ […] ...

Ի՞նչ հրաժարագնի դիմաց Քեյնը կարող է հեռանալ «Բավարիայից»

18:33 06.02.2025

Ի՞նչ հրաժարագնի դիմաց Քեյնը կարող է հեռանալ «Բավարիայից»

Հարի Քեյնն ունի հրաժարագին, որի ակտիվացման դեպքում կարող է հեռանալ «Բավարիայից», գրում է Sport Bild-ը: 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի հրաժարագնի մասին կետի համաձայն՝ 2025 թվականի հունվարին ցանկացած ակումբ, որը կվճարեր 80 միլիոն եվրո, հնարավորություն կունենար բանակցելու Քեյնի հետ ու գնելու նրա տրանսֆերային իրավունքը: Այդ գումարը, ըստ պայմանագրի, նվազելու և հասնելու է մինչև 65 միլիոն եվրոյի 2026 […] ...

Լարսը բաց է

18:26 06.02.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP