Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+3.09 oC

Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար

12:42 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չորս տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում 6100-ից ավելի ուսուցիչներ կամ Հայաստանում աշխատող ուսուցիչների շուրջ 20 տոկոսն օգտվել են ծրագրից և արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա դիտարկմամբ՝ միայն 2024 թվականին պետական բյուջեի շրջանակներում գործել է 4 տարբեր ծրագիր, որոնցից մեկը կամավոր ատեստավորումն է։

«Պետք է ուրախությամբ նշեմ, որ 4 տարվա կամավոր ատեստավորման արդյունքում մենք արդեն ունենք 6100-ից ավելի ուսուցիչներ կամ մեր ուսուցիչների շուրջ 20 տոկոսը, որոնք օգտվել են ծրագրից և արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ»,-ասաց Անդրեասյանը։

Նա նաև կարևոր համարեց, որ այս ծրագրի շրջանակներում 2023-ից 2024 թվականների ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն են ստացել շարունակել իրենց աշխատանքը։

«Հիշեցնեմ, որ Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով այժմ 49 ուսուցիչ պետական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարեփոխումների արդյունքում հաշտարարների համայնքին ընդհանուր առմամբ միացել է 125 հաշտարար. ԱՆ

17:55 06.02.2025

Բարեփոխումների արդյունքում հաշտարարների համայնքին ընդհանուր առմամբ միացել է 125 հաշտարար. ԱՆ

Բարեփոխումների արդյունքում հաշտարարների համայնքին ընդհանուր առմամբ միացել է 125 հաշտարար: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: 46 նոր հաշտարար որակավորման վկայագիր է ստացել։ Բոլոր հաշտարարներն անցել են միջազգային առաջատար ստանդարտներին համապատասխան ուսուցման դասընթաց և պատրաստ են իրենց գործունեությամբ նպաստել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչպես նաև հաշտարարության՝ որպես վեճերի լուծման նախընտրելի կառուցողական եղանակի կիրառության բարձրացմանը Հայաստանում: ...

Պրեմիեր լիգան կխստացնի գոլերը տոնելու թույլատրելի ձևերը

17:50 06.02.2025

Պրեմիեր լիգան կխստացնի գոլերը տոնելու թույլատրելի ձևերը

Անգլիայի Պրեմիեր լիգան որոշել է պատժել այն ֆուտբոլիստներին, որոնք գոլեր խփելուց հետո այդ իրադարձությունը նշելու ժամանա կարող են վնաս հասցնել մրցաշարի հեղինակությանը կամ զայրացնել մրցակցին ու նրա երկրպագուներին, հայտնում է Sky Sports-ը: Օրինակ՝ «Էվերթոնի» հարձակվող Իլիման Նդիայեն դեղին քարտ էր ստացել «Բրայթոնի» դարպասը գոլ խփելուց հետո ձեռքերը ճայի նման թափահարելու համար: Նմանատիպ դրվագ եղել է […] ...

Ֆրանսիայի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության հրավերով ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հարկադիր վերադարձի կազմակերպման Ֆրանսիայի փորձի վերաբերյալ ճանաչողական այցին

17:45 06.02.2025

Ֆրանսիայի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության հրավերով ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հարկադիր վերադարձի կազմակերպման Ֆրանսիայի փորձի վերաբերյալ ճանաչողական այցին

2025 թվականի հունվարի 27-31-ը ԵՄ Թայեքս (TAIEX) գործիքի շրջանակում Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության հրավերով ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հարկադիր վերադարձի կազմակերպման Ֆրանսիայի փորձի վերաբերյալ ճանաչողական այցին։ Պատվիրակության կազմում էին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՆԳՆ միջազգային համագործակցության, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի բաժնի և ՀՀ ԱԱԾ […] ...

Ֆրանսիան արգելափակել է Փարիզի Ռուսական տան հաշիվները

17:40 06.02.2025

Ֆրանսիան արգելափակել է Փարիզի Ռուսական տան հաշիվները

Ֆրանսիան փորձում է լիովին արգելափակել Փարիզի Ռուսական տան գործունեությունը՝ սառեցնելով կառույցի ֆինանսական հաշիվները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։ «Ներկայումս փորձում են ամբողջությամբ կասեցնել Ռուսական տան աշխատանքը՝ սառեցնելով նրա հաշիվները։ Մենք ֆրանսիացիների հետ բարդ բանակցություններ ենք վարում այս հարցի շուրջ, հատկապես, որ Ռուսական տունն այստեղ գործում է օրինական հիմունքներով՝ երկկողմ համաձայնագրի շրջանակում, […] ...

Քրեական ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին

17:34 06.02.2025

Քրեական ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին

Փետրվարի 5-ին՝ ժամը 1:12-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արմավիրի Ջիվանու փողոցի մի բակից շտապօգնության խումբը դանակարհարված վիճակում բուժօգնության է տեղափոխել անձը չպարզված մի քաղաքացու: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է քաղաքացու ինքնությունը` Արմավիր քաղաքի բնակիչ էր, 24 տարեկան։ Արմավիրի քրեական և համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառուների արդյունքում […] ...

Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը. դեսպան

17:27 06.02.2025

Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը. դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն աջակցում է հատկապես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Դեսպանի դիտարկմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատումը։ Նա նաև վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումն այն մասին, որ Իրանը […] ...

BACK_TO_TOP