Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+3.09 oC

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում․ Միրզոյան

11:41 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում գրառմամբ նշել է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում։

«Հիմնվելով Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք մեր ջանքերն ու կարևոր խոսակցությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար»,-նշել է Արարատ Միրզոյանը։

Հայաստանը հավատարիմ է Վաշինգտոնի հետ կապերի խորացմանը, նշել է նա։

«Ունենալով ամուր հիմք և պայծառ հեռանկարներ՝ մենք հավատարիմ ենք կապերի խորացմանը և մեր ժողովուրդների համար նոր հնարավորություններ փնտրելուն»,-գրել է նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, որտեղ մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար

15:36 06.02.2025

ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մտահոգություն է հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ մատնանշելով, որ երկրի արդյունաբերական ոլորտի առաջատարի աշխատանքի պարապուրդը կազդի տնտեսական ցուցանիշների, արտահանման, հարկերի հավաքագրման վրա՝ առաջացնելով սոցիալական խնդիրներ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է փետրվարի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։Պապոյանը կարծիք է հայտնել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ […] ...

Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

15:25 06.02.2025

Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Փետրվարի 5-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ 56-ամյա գյումրեցի տղամարդը տանը և կից օժանդակ շինությունում ապoրինի պահում է զենք-զինամթերք: Տղամարդը հրավիրվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ պատրաստ է ներկայացնել ապօրինի պահվող զենքը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 56-ամյա գյումրեցին իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-16» […] ...

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Գլխավոր դատախազություն

15:14 06.02.2025

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 27-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռն է: Վճռի հիման վրա՝ 2025 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել […] ...

SHANTNEWS

15:00 06.02.2025

SHANTNEWS

Կլավարկվեն ուսուցիչներին ուղղված ծրագրերը, կհիմնվեն արդի խոշոր ջերմատներ. գործադիրի որոշումները

14:57 06.02.2025

Կլավարկվեն ուսուցիչներին ուղղված ծրագրերը, կհիմնվեն արդի խոշոր ջերմատներ. գործադիրի որոշումները

Ուսուցիչների մասնագիտական գրավչությանն ուղղված ծրագրերում նոր փոփոխություններ կարվեն, արդի տեխնոլոգիաներով խոշոր ջերմատների հիմնման համար կտրամադրվի մինչև 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ: Գործադիրի այսօրվա որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ

14:48 06.02.2025

Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ փետրվարի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՆԳ փոխնախարարներ Արմեն Մկրտչյանի և Արմեն Ղազարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտային օրենսդրական նախագծեր, ինչպես նաև մի շարք միջազգային համաձայնագրեր: Քննարկման հիմնական մասը վերաբերում էր «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» […] ...

BACK_TO_TOP