Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կկարողանա լուծել Գազայի հարցերը ՀԱՄԱՍ-ի պարտությունից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.83
  • RUBLE
    4.08
  • 411.16
WEATHER
+3.09 oC

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կկարողանա լուծել Գազայի հարցերը ՀԱՄԱՍ-ի պարտությունից հետո

11:07 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միացյալ Նահանգները կկարողանա լուծել Գազայի հատվածի կարգավիճակի հետ կապված հարցերը միայն այն բանից հետո, երբ Իսրայելը ոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Ոչնչացնելով ահաբեկիչներին, ովքեր ձգտում են ոչնչացնել Իսրայելը, խաղաղություն եք բերում, և ես աջակցում եմ դրան։ Այն, ինչ տեղի կունենա դրանից հետո, ավելի երկար խոսակցություն է», – ասել է նա։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում չէր բացառել, որ Վաշինգտոնը կարող է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը և իր զորքերը ուղարկել այդ հատված։

«Ինչ վերաբերում է Գազային, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է»,- ասել է նա՝ ի պատասխան անկլավում անվտանգության վակուումը լրացնելու համար ամերիկյան զորքեր ուղարկելու մասին հարցին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժածներ

17:16 06.02.2025

Արագածոտնի մարզում բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր և տուժածներ

Փետրվարի 6-ին՝ ժամը 15։05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ […] ...

ՆԱՏՕ-ն շուտով կսկսի ուժեր տեղակայել Ֆինլանդիայում. ՌԴ դեսպան

17:11 06.02.2025

ՆԱՏՕ-ն շուտով կսկսի ուժեր տեղակայել Ֆինլանդիայում. ՌԴ դեսպան

Ֆինլանդիայում դաշինքի ուժերի և կառույցների տեղակայման վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումների իրականացումը, ինչպես և սպասվում էր, կմեկնարկի առաջիկա ամիսներին, հայտարարել է Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ «Երկրի հյուսիսում նախատեսվում է տեղակայել ՆԱՏՕ-ի Միավորված ցամաքային զորքերի առաջապահ ներկայության բազմազգ մարտավարական խումբ՝ շվեդական ղեկավարությամբ։ Երկրի արևելքում, Միկկելի քաղաքում, կստեղծվի դաշինքի ցամաքային ուժերի տարածաշրջանային հրամանատարության շտաբը։ […] ...

Պարեկային ծառայությունը քաղաքացիներին կսպասարկի առավել ժամանակակից և հարմարավետ վարչական համալիրում. ՆԳՆ

17:05 06.02.2025

Պարեկային ծառայությունը քաղաքացիներին կսպասարկի առավել ժամանակակից և հարմարավետ վարչական համալիրում. ՆԳՆ

ՀՀ ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Պարեկային ծառայության գլխավոր վարչությունն այսուհետ կգործի Խորենացի 158 հասցեում՝ ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։ ՆԳՆ բարեփոխումների համատեքստում առանցքային է համարվում հանրությանը մատուցել քաղաքացիակենտրոն և բարձրորակ ծառայություններ։ Նորակառույց համալիրը տեխնիկապես վերազինված է և ապահովված քաղաքացիների սպասարկման համար հարմարավետ պայմաններով։ Պարեկային ծառայության գործունեության շրջանակում հարցերի և […] ...

Համայնքին պատճառված 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ

16:59 06.02.2025

Համայնքին պատճառված 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցները համայնքի բնակիչներից հավաքագրել և համայնքի բյուջե չեն մուտքագրել ընդհանուր 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամ գումար: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Մ.-ն և Երևան համայնքի Նոր Նորք […] ...

Իրանի համար ընդունելի չէ միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհ. դեսպան

16:52 06.02.2025

Իրանի համար ընդունելի չէ միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհ. դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիսի ժամանակ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին՝ հայտարարել է, որ իրենք դեմ չեն ճանապարհների ապաշրջափակմանը միայն այն դեպքում, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո: «Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության, տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհի, […] ...

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

16:48 06.02.2025

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ջուջևան-Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը դժվարանցանելի է […] ...

BACK_TO_TOP