10:34 06.02.2025
Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացները: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ կազմակերպվում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում՝ Երևան, Աբովյան, Աշտարակ և Էջմիածին քաղաքներում։
Ովքեր կարող են դիմել
Դասընթացին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը
Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները․
Դասընթացի ընդունելության փուլերը
Դասընթացի ընդունելությունը բաղկացած է օտար լեզվի իմացության ստուգման, համակարգչային գիտելիքների ստուգման և ընդունելության հարցազրույցի փուլերից։
Դասընթացի նկարագրությունը
Դասընթացը կազմակերպվում է մինչև 2 շաբաթ տևողությամբ, որի ավարտին անցկացվելու է քննություն։ Եթե մասնակիցների ավարտական գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում մասնակիցները դասերից անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավելի դաս, ապա զրկվում են ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունքից:
Դիմելու ժամկետը
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թվականի փետրվարի 28-ն-է:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելության կարգը։
Ներկայացնել դիմում-հայտ։
16:12 06.02.2025
Տեղի է ունեցել հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի իրականացման վերաբերյալ քննարկումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ՝ շահագրգիռ գերատեսչությունների, սոցիալական գործընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի իրականացման վերաբերյալ քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժամոբը, Հայաստանի արհեստակցական միությունների […] ...
16:06 06.02.2025
Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. հայտնի են լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողներըԱվարտին են մոտենում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որի շրջանակում հայտնի են դարձել նաև լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները: Լեռնադահուկի հսկա ոլորավայրէջք մրցաձևում ոսկե մեդալը նվաճել է Երևանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալին արժանացել է երևանցի Աշոտ Կարապետյանը, լավագույն եռյակը եզրափակել է դարձյալ Երևանի թիմից Մարկ Ստեփանյանը: Կանանց պայքարում առաջին երկու տեղերը զբաղեցրել […] ...
16:00 06.02.2025
Բաքուն ԱՄՆ-ին ծանուցել է Ադրբեջանում USAID-ի գործունեության դադարեցման մասինԲաքուն Վաշինգտոնին ծանուցում է ուղարկել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում։ Այս մասին փետրվարի 6-ին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն իրավական հիմք չունի իր գործունեությունը շարունակելու Ադրբեջանում։ ...
15:52 06.02.2025
Իրանը շահագործման է հանձնել իր առաջին՝ ԱԹՍ կրող ռազմանավըԻրանը շահագործման է հանձնել իր առաջին՝ ԱԹՍ կրող ռազմանավը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA գործակալությունը: «Շահիդ Բաղերի» անունը կրող նավը կարող է տեղափոխել անօդաչու թռչող սարքերի մի քանի էսկադրիլիա, ինչպես նաև ուղղաթիռներ և թևավոր հրթիռներ: Անօդաչու սարքերի համար նախատեսված 180 մետր երկարությամբ թռիչքուղով նավը, IRNA-ի փոխանցմամբ, ի վիճակի է ծովում մինչև 22 հազար […] ...
15:45 06.02.2025
Իջևանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են փայտով բարձված մի բեռնատար։ 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենան բեռնված է մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։ ...
15:36 06.02.2025
ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարարՀայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մտահոգություն է հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ մատնանշելով, որ երկրի արդյունաբերական ոլորտի առաջատարի աշխատանքի պարապուրդը կազդի տնտեսական ցուցանիշների, արտահանման, հարկերի հավաքագրման վրա՝ առաջացնելով սոցիալական խնդիրներ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է փետրվարի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։Պապոյանը կարծիք է հայտնել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ […] ...