09:30 06.02.2025
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պայմանավորվել են համակարգել Իրանին հակազդելու ջանքերը: Այս մասին ասվում է ամերիկյան ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, Հեգսեթը և Նեթանյահուն «համաձայնել են, որ Իրանը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային անվտանգության համար և պայմանավորվել են համատեղ աշխատել այս խնդրի լուծման համար»։
Հանդիպման ընթացքում Հեգսեթը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «100 տոկոսով հավատարիմ է մնում» Իսրայելի անվտանգությանը։
«Քարտուղարն ընդգծել է, որ վարչակազմը կաջակցի Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Նեթանյահուն ծրագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում փորձել համոզել նրան Իսրայելի բանակին մատակարարել զենք, որը կարող է ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները։
15:52 06.02.2025
Իրանը շահագործման է հանձնել իր առաջին՝ ԱԹՍ կրող ռազմանավը15:45 06.02.2025
Իջևանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են փայտով բարձված մի բեռնատար։ 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենան բեռնված է մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։ ...
15:36 06.02.2025
ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարարՀայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մտահոգություն է հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ մատնանշելով, որ երկրի արդյունաբերական ոլորտի առաջատարի աշխատանքի պարապուրդը կազդի տնտեսական ցուցանիշների, արտահանման, հարկերի հավաքագրման վրա՝ առաջացնելով սոցիալական խնդիրներ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է փետրվարի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։Պապոյանը կարծիք է հայտնել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ […] ...
15:25 06.02.2025
Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերելՓետրվարի 5-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ 56-ամյա գյումրեցի տղամարդը տանը և կից օժանդակ շինությունում ապoրինի պահում է զենք-զինամթերք: Տղամարդը հրավիրվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ պատրաստ է ներկայացնել ապօրինի պահվող զենքը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 56-ամյա գյումրեցին իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-16» […] ...
15:14 06.02.2025
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Գլխավոր դատախազությունԳլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 27-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռն է: Վճռի հիման վրա՝ 2025 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել […] ...
14:57 06.02.2025
Կլավարկվեն ուսուցիչներին ուղղված ծրագրերը, կհիմնվեն արդի խոշոր ջերմատներ. գործադիրի որոշումներըՈւսուցիչների մասնագիտական գրավչությանն ուղղված ծրագրերում նոր փոփոխություններ կարվեն, արդի տեխնոլոգիաներով խոշոր ջերմատների հիմնման համար կտրամադրվի մինչև 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ: Գործադիրի այսօրվա որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում: ...