Նեթանյահու. եթե Իսրայելը չլիներ, Իրանը 10 տարի առաջ միջուկային զենք կստանար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+2.09 oC

Նեթանյահու. եթե Իսրայելը չլիներ, Իրանը 10 տարի առաջ միջուկային զենք կստանար

08:50 06.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանը կկարողանար միջուկային զենք ձեռք բերել 10 տարի առաջ, եթե Իսրայելը դրան չխանգարեր։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Կասկած չկա, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ձեռք բերել: Նրանք, հավանաբար, արդեն ձեռք բերած կլինեին այն 10 տարի առաջ, եթե մենք տարբեր գործողություններ չձեռնարկեինք դրանք զսպելու համար։ Մենք դանդաղեցրինք նրանց ընթացքը, բայց ամբողջությամբ չխանգարեցինք»,- ասել է նա։

Axios պորտալը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնում է, որ Նեթանյահուն ծրագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում փորձել համոզել նրան Իսրայելի բանակին մատակարարել զենք, որը կարող է ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը

14:07 06.02.2025

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական նպատակով որս իրականացնելու գործընթացը դյուրացնելու, հայտերի ընդունման գործընթացն առավել հեշտ և կանոնակարգված իրականացնելու, պայմանագրերի կնքման գործընթացն առավել արագ ընթացակարգով իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է կատարվել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սահմանելով հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման նոր ընթացակարգ։ Գործող ընթացակարգով Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի հայտերի ընդունման և […] ...

Կներդրվի մի շարք ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

14:00 06.02.2025

Կներդրվի մի շարք ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները: Որոշման նպատակը մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման հետ կապված կարգավորումների սահմանումն է։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա […] ...

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում

13:52 06.02.2025

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում կհստակեցվի տարակարգի համար ուսուցչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որոշակի հստակեցումներ կիրականացվեն ընթացակարգերի հետ կապված: Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, միայն 2024 թ. պետբյուջեի շրջանակում […] ...

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. վարորդը մահացել է

13:45 06.02.2025

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. վարորդը մահացել է

Փետրվարի 5-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, Հանքավան ընթանալիս, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը: Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 58-ամյա Անդրանիկ Մ.-ն մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

13:38 06.02.2025

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների հանձնաժողովների նախագահների խորհրդակցությունը տեղի կունենա փետրվարի 7-ին Մոսկվայում։ Այս մասին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ «Վաղը մենք, ի դեպ, ՀԱՊԿ-ի հարցերով հանդիպում ենք հանձնաժողովների նախագահների հետ», – ասել է նա Պետդումայի պրոֆիլային  հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում: ...

Հայտնի են Եվրոպայի 2027թ. երիտասարդական առաջնությունը հյուրընկալող երկրները

13:33 06.02.2025

Հայտնի են Եվրոպայի 2027թ. երիտասարդական առաջնությունը հյուրընկալող երկրները

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ պարզվել են մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2027թ. առաջնության կազմակերպիչ երկրները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Մրցաշարը կանցկացվի Սերբիայում և Ալբանիայում: Բացման խաղը կկայանա Սերբիայում, իսկ եզրափակիչը՝ Ալբանիայում: Եվրոպայի 2025թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի Սլովակիայում: Մրցաշարի գործող չեմպիոնը Անգլիայի հավաքականն է: ...

BACK_TO_TOP