03:02 06.02.2025
Փետրվարի 5-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի չշահագործվող հատվածում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Ե․) և «BMW» (վարորդ՝ Գ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Ե․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ իսկ Գ․ Գ․-ի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
08:43 06.02.2025
Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելությունԱթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ «Փետրվարի 4-ին Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի Տանը» անցկացվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցել են Հունաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Հունաստանի ՊՆ և Գլխավոր շտաբի բարձր սպայակազմը, պետական […] ...
08:38 06.02.2025
WSJ. ԱՄՆ ավելի քան 40 հազար աշխատակիցներ համաձայնել են ազատվել աշխատանքիցԱՄՆ դաշնային կառավարության ավելի քան 40 հազար աշխատակիցներ համաձայնել են աշխատանքից ազատվել՝ մինչև սեպտեմբեր աշխատավարձերի վճարման դիմաց։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ հինգշաբթի օրվա վերջում նման առաջարկին համաձայնածների թիվը զգալիորեն ավելի մեծ կլինի։ Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ դաշնային կառավարության […] ...
08:29 06.02.2025
Վարչապետ Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ջորջթաունի համալսարան: Վարչապետին դիմավորել է Էդմունդ Վոշլի անվան Արտաքին ծառայության ինստիտուտի դեկան, պրոֆեսոր Ջոուլ Հելմանը: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա են եղել քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ և անվտանգություն ուսումնասիրող ուսանողներ և դասախոսներ: Երկրի ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, իրականացվող բարեփոխումների ընթացքին, տարածաշրջանում […] ...
08:20 06.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
08:15 06.02.2025
Թրամփի իշխանության գալը փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում․ ՆեթանյահուԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն փոխել է ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Թրամփի վերադարձը Սպիտակ տուն հսկայական աջակցություն է տալիս նրանց, ովքեր ցանկանում են ճնշել Իրանի ագրեսիան։ Այն խրախուսում է Իսրայելին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ Մերձավոր Արևելքը տարբերվի, որպեսզի Մերձավոր Արևելքը լինի […] ...
08:05 06.02.2025
Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյունՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...